Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.1999-01.06.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

040.0026.16.01.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1999 թվականի N 26

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հետ կապված սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընտանեկան նպաստի համակարգում չընդգրկված և անապահովության 33,70 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին 1999 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը սպառված էլեկտրաէներգիայի համար հատկացնել փոխհատուցում` ամսական 1450 դրամի չափով:

2. Սահմանել, որ էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հետ կապված փոխհատուցում նշանակում և վճարում են Հայաստանի Հանրապետության մարզային, Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

3. Սահմանել, յուրաքանչյուր համայնքի կտրվածքով, փոխհատուցում ստացող ընտանիքների քվոտա` տվյալ համայնքի փոխհատուցում ստացող ընտանիքների 5 տոկոսի չափով:

4. Էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու հետ կապված փոխհատուցումը նշանակել և վճարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանել սույն որոշման կատարման ընթացքը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան