«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 1999 թվականի N 62
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՈՐՈՇ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջ և Լեռնապատ համայնքների բնակիչներին անհատական բնակարանային շինարարության համար վարկերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության միջոցների բաշխումն ապահովելու մասին» N 158 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Նախկին ԽՍՀՄ և նախկին միութենական հանրապետությունների բյուջեների նախկին ԽՍՀՄ միութենական գերատեսչությունների հաշվին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջ և Լեռնապատ համայնքներում կառուցված անհատական բնակելի տների համար նախատեսված կիսակառույցները սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին` վերջիններիս համաձայնությամբ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» N 358 որոշմամբ հաստատված կարգով` համայնքի բնակիչներին օտարելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|