Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1999 թվականի N 22

քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերն ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով` վերակազմակերպելով «Երևան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

2. «Երևան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 420 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 269,8 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 0,2 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 149,6 հազ. դրամ:

3. «Երևան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկները հստակեցնելու նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.

սոցիալական երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի թիվը, նվազագույն աշխատավարձը:

6. Մրցույթի մասնակիցը մրցույթի հաղթող ճանաչվելու դեպքում պարտավոր է կատարել մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ առաջարկի և գործարար ծրագրի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող մրցույթի հաղթողին որոշելու պայմանների վերաբերյալ առաջարկը և գործարար ծրագիրը ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից:

7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

8. Գնորդը պարտավոր է վճարել ընկերության պարտավորությունները մասնավորեցումից հետո մեկամսյա ժամկետում:

9. Մրցույթի հաղթողը պարտավոր է մասնավորեցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մրցույթի հուշարձանների պահպանության վարչության հետ կնքել պարտավորագիր-պայմանագիր պատմաճարտարապետական հուշարձան հանդիսացող «Երևան» հյուրանոցի շենքի պահպանման և շահագործման մասին:

10. Երևանի քաղաքապետին` մասնավորեցումից հետո երկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել պայմանագիր «Երևան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողատարածքը 49 տարի ժամկետով վարձակալության հանձնելու մասին:

11. Վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 15-ի N 22 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«ԵրԵՎան հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ