Գլխավոր տեղեկություն
Համար
N 20
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (29.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.16/11(394)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.04.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2011

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության

 կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան

 

___________________ Գ. Խաչատրյան

  «» ապրիլի 2011 թ.

 

29 ապրիլի 2011 թ.

N 20

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածով սահմանված 15 օր ժամկետը հաշվարկվում է անձանց կողմից մեկ տարվա ընթացքում ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների երկու անգամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու օրերի հանրագումարով:

2. ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածում սահմանված մեկ տարվա սկիզբ է համարվում նույն հոդվածում սահմանված անձանց կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների` առաջին անգամ ՀՀ սահմանով տեղափոխելու օրը: