Գլխավոր տեղեկություն
Համար
N 177
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2001-28.09.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2001

040.0177.09.03.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2001 թվականի N 177
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակ է համարվում միջոցառմանը մասնակցող յուրաքանչյուր անձի կողմից ներմուծված յուրաքանչյուր բաժանելի ապրանքատեսակից մինչև 50 միավոր (հատ, զույգ և այլն), եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված նմուշային քանակներով` ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսային վճարներից, եթե միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի հրավերով կամ նրանց նախաձեռնությամբ:

3. Յուրաքանչյուր ցուցահանդես, միջազգային տոնավաճառ կամ նմանատիպ այլ միջոցառում կազմակերպելու դեպքում կազմակերպող կողմը նախապես` նշված շրջանակներում ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 15 օր առաջ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը գրավոր տեղյակ է պահում միջոցառման անցկացման ժամկետների և վայրի մասին:

4. Սահմանել, որ`

ա) ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, իսկ հետո արտահանվող ապրանքները` «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Միջոցառման ընթացքում իրացված կամ այլ նպատակներով տնօրինված ապրանքները ենթակա են մաքսային ձևակերպման` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով.

բ) մաքսային ձևակերպումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը կրում է այդ ապրանքները տեղափոխող անձը:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.01.2009, N 78-Ն 12.02.2009, N 177
14.07.2005, N 1004-Ն 11.08.2005, N 177
25.08.2001, N 770 28.09.2001, N 177
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան