Գլխավոր տեղեկություն
Համար
N 567
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2000-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2000 թվականի N 567
քաղ. Երևան

 

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԵՎ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և դրա «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից (Հայաստանի Հանրապետությունը նշված արձանագրությանը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի 5 հոդվածով և նշված կոնվենցիայի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 7 հոդվածով սահմանված իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կոնվենցիայից և արձանագրությունից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան