Գլխավոր տեղեկություն
Համար
N 799
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 1998 թվականի N 799
քաղ. Երևան

 

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում պետական մասնակցության մասին» N 526 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 15-ը ֆոնդային բորսայի միջոցով վաճառել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասից 2500 դրամ անվանական արժեք ունեցող 27558 սովորական բաժնետոմս` դրանք բաժանելով 9 լոտի` յուրաքանչյուրում 3062 բաժնետոմս.

բ) բաժնետոմսերի վաճառքից ստացվող գումարից ամբողջությամբ վճարել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության նախկին բաժնետեր ձեռնարկություններին ունեցած պարտքերը` 1997 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրերին համապատասխան` փոխանցված բաժնետոմսերի անվանական արժեքի 70 տոկոսի չափով` մնացած գումարը փոխանցելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված բաժնետոմսերի մեկ լոտի վաճառքի մեկնարկային գինը որոշվում է լոտի բաժնետոմսերի անվանական արժեքի նկատմամբ կիրառելով 1998 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի և կանոնադրական կապիտալի հարաբերակցության գործակիցը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 18-ի N 99 կգ որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան