Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար
_____________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի _________________ Ա. Ալավերդյան
7 հունիսի 2011 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումն ազատված է ավելացված արժեքի հարկից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկի տրամադրումն ինքնին ավելացված արժեքի հարկով հարկվող գործարք չէ` Օրենքի վերոնշյալ դրույթի կիրառությունը նշանակում է, որ ավելացված արժեքի հարկից ազատվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման ծառայությունների մատուցման գործարքները (գործառնությունները): Ստեղծված իրավիճակում Օրենքի վերոնշյալ դրույթը տարաբնույթ կերպ է ընկալվում` կապված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքները (գործառնությունները) ավելացված արժեքի հարկով հարկելու հարցի հետ:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման գործարքների (գործառնությունների) համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն ԱԱՀ-ից ազատված շրջանառություն է համարվում.
1) Վարկերի տրամադրման դիմաց վճարվող տոկոսային եկամուտը, վարկի տրամադրման պահին միանվագ գանձվող` վարկի տրամադրման վճարը, վարկի սպասարկման (այդ թվում` մոնիտորինգի) համար որոշակի պարբերականությամբ գանձվող վճարները,
2) վարկային հայտի ուսումնասիրության համար գանձվող վճարը,
3) վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար գանձվող վճարը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|