Գլխավոր տեղեկություն
Համար
N 745
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1998 թվականի N 745
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 586 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության մասին» N 586 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` գիտաարտադրական համալիրի Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը (15 աշխատասենյակ 471 քառ. մետր օգտակար մակերեսով) անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մշակութային արժեքների պահպանության վարչությանը տրամադրելու համար».

բ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան