Գլխավոր տեղեկություն
Համար
N 708
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

12 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 1998 թվականի N 708
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 15-ի «Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 257 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 166 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 17-ի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 185 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ սահմանելու մասին» N 188 որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի կազմակերպման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպող ֆիզիկական անձանց (անհատ ձեռներեցների) և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 228 ա որոշումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» N 431 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան