Գլխավոր տեղեկություն
Համար
N 723
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.1998

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան 

19 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 1998 թվականի N 723
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 90 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի աշխատանքային ծրագիրը հաստատելու մասին» N 90 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 15-ի N 239 և հուլիսի 29-ի N 470 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման N 2 հավելվածից հանել 60 և 65-րդ կետերը.

բ) որոշման N 3 հավելվածից հանել 2, 8, 28, 41, 42, 46, 72, 77, 78, 88, 89, 90, 91, 92, 93, 101, 102, 108, 110, 111, 114, 115, 116, 117, 118, 121, 123, 124, 125, 126, 127, 136, 138, 153, 154 և 156-րդ կետերը.

գ) որոշման N 4 հավելվածից հանել 3, 4, 5, 6, 7, 9, 10, 12, 21, 22, 23, 24, 25, 26, 30, 31, 42, 47, 48, 49, 52, 62, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 78, 79, 82, 83, 85, 86, 87, 88, 89, 97, 98, 99, 101 և 102-րդ կետերը.

դ) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 107-161-րդ կետերով`

 

«107. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
108. Մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի պետական հաշվառման կարգը սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
109. «Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
110. «Խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
111. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի NN 314 և 315 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
112. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 17-ի N 213 որոշմամբ հաստատված կարգում լրացումներ կատարելու մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
113. Արտասահմանյան վարկային միջոցների հաշվին կառուցվելիք կամ վերականգնվող օբյեկտների ցանկը հաստատելու մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
114. Հիմնական միջոցների վերագնահատման կարգը և ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար տնտեսագիտական
       
115. Ապահովագրական ընկերությունների տնտեսական նորմատիվների մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
116. «Գյուղացիական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
117. Իրացման (առաքման), օգտագործման (շահագործման) համար ոչ պիտանի և շրջակա միջավայրի, սպառողների կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող արտադրանքի արտադրման (ներմուծման) արգելման, շրջանառությունից հանման, ոչնչացման (օգտահանման), բռնագրավման կարգի մասին ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն տնտեսագիտական
       
118. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
119. Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն վարչական մարմինների
       
120. Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն վարչական մարմինների
       
121. Վերահաս ուժեղ երկրաշարժի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչության վաղ ծանուցման էլեկտրոնային համակարգի ստեղծման ծրագրի հաստատման մասին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն վարչական մարմինների
       
122. «Բնակչության սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն վարչական մարմինների
       
123*.  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ, լեռնային և լքված բնակավայրերի ամրապնդման ու սոցիալ տնտեսական զարգացման ծրագրի մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների, տնտեսագիտական և այլ վարչություններ
       
124. «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
125. Գյուղատնտեսական հողերի գնահատման մեթոդիկան հաստատելու մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
126. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ պահանջները հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն տնտեսագիտական
       
127. Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների արտահանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն վարչական մարմինների
       
128. Երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների՝ օտարերկրյա պետություններ արտահանման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն վարչական մարմինների
       
129. Արտահանումը վերահսկվող երկակի նշանակության հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների գիտատեխնիկական ինֆորմացիայի ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն վարչական մարմինների
       
130. Հայաստանի Հանրապետության  կառավարության 1991 թվականի մարտի 5-ի N 161 որոշման մեջ լրացում կատարելու մասին ՀՀ առողջապահության նախարարություն սոցիալական հարցերի
       
131. Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարություն սոցիալական հարցերի
       
132. «Անհատ ձեռներեցի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն տնտեսագիտական
       
133. «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն տնտեսագիտական
       
134. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն տնտեսագիտական
       
135. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
136. Ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման կարգը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
137. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
138. Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի, նախագծերի քննարկմանը և որոշումների կայացմանը հասարակայնության  ներկայացուցիչների մասնակցության մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
139. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում  շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 544 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
140. Շենքերի ու շինությունների նախագծերի մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
141. Քաղաքաշինական պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
142. Պետական գույքի մասնավորեցման ժամանակ պարտքերի փոխարինումը բաժնետոմսերով, փոխարկելի  պարտատոմսերը, դրամական միջոցներից բացի այլ գույքը որպես վճարման միջոց օգտագործելու կարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
143. Մասնավորեցման գործընթացում գտնվող ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
144. Շահույթի բազմապատկիչի մեթոդով պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
145. Կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդով պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
146. Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
147. Բաժնետոմսերի փոխարկման իրավունք տվող պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
148. Համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի որոշման մեթոդով մասնավորեցվող պետական գույքի գնահատման կարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
149. Ընկերությունները (ձեռնարկությունները) և փոքր օբյեկտները լուծարելու, դրանց գույքը մասնավորեցնելու և վարձակալության տալու կարգը հաստատելու մասին ՀՀ սեփականաշնորհման նախարարություն տնտեսագիտական
       
150. Երևանի ուղևորատար երթուղիներն սպասարկող վերգետնյա էլեկտրատրանսպորտի և ավտոբուսային պետական փակ բաժնետիրական ընկերությունները Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու մասին ՀՀ տրանսպորտի նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
151. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 43 որոշման խմբագրությամբ) փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ տրանսպորտի նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
152. Տրանսպորտային տեսչություն ստեղծելու և տեսչության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ տրանսպորտի նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
153. «Թանկարժեք մետաղների և քարերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական
       
154. Ընտանեկան նպաստի մասին ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն սոցիալական հարցերի
       
155. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները հաստատելու մասին ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն սոցիալական հարցերի
       
156. Զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուղղակի նշանակության հումքի, նյութերի, լրակազմող իրերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գիտատեխնիկական ինֆորմացիայի և ծառայությունների՝ օտարերկրյա պետություններ արտահանման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգի մասին ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն վարչական մարմինների
       
157. Բնապահպանության նկատմամբ պետական վերահսկողության կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ բնապահպանության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
158. Փորձաքննական եզրակացությունը  չեղյալ հայտարարելու պայմանների, ժամկետների և արարողակարգի հաստատման մասին ՀՀ բնապահպանության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
159. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հետ կապված հասարակական լսումների կարգը հաստատելու մասին ՀՀ բնապահպանության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
160. Բնությանը հասցված վնասի հատուցման կարգը սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարություն տնտեսության ենթակառուցվածքների
       
161. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, դրանց օգտագործմամբ իրերի արտադրության,  թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով (ցանկացած տեսքով և վիճակում)  իրականացվող գործարքների լիցենզավորման կարգի մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն տնտեսագիտական

 

_____________

* Նշված են այն հարցերը, որոնք ներկայացնելու ժամանակ պահանջվում են նախագծի ընդունման անհրաժեշտության և ժամկետների վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան