Գլխավոր տեղեկություն
Համար
N 670
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.11.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 1998 թվականի N 670
քաղ. Երևան

 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարդու իմունային անբավարարության վիրուսի և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման կարճաժամկետ ծրագիրն ու մարդու իմունային անբավարարության վիրուսի և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի կանխարգելման ուղղությամբ կատարվելիք գիտական հետազոտությունների ծրագիրը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել միջոցներ` սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի իրագործումն ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 29-ի N 670 որոշմամբ

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ

 

1999 -2000 ԹԹ.

 

 

 

1998

 

I. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Հիվանդության հետևանքով քայքայվում է մարդու պաշտպանողական համակարգը (իմունային համակարգը) և օրգանիզմն անպաշտպան է դառնում վարակների և չարորակ ուռուցքների հանդեպ: ՁԻԱՀ-ի քաղաքական, հասարակական-տնտեսական և ժողովրդագրական վտանգը պայմանավորված է հետևյալ պատճառներով. մահացությունը ՁԻԱՀ հիվանդությունից հասնում է 100 %, ախտահարված մարդիկ պատկանում են այն տարիքային խմբերին, որոնք առավել արդյունավետ են հասարակական և տնտեսական տեսակետից, վարակված մարդը երկար ժամանակ մնում է արտաքնապես առողջ և կարող է փոխանցել վարակն այլ մարդկանց, հիվանդությունն արագ է տարածվում` մեկ վարակակիրը կարող է վարակել մոտ 30 մարդ (ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների):

Ներկայումս Հայաստանում ստեղծված ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը խիստ անբարենպաստ է: Թիվ 1 աղյուսակում ամփոփված են ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի դեպքերը, որոնք հետազոտվել և արձանագրվել են ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում 1996-1998 (առաջին կիսամյակ) թթ. ընթացքում:

Աղյուսակ 1.

Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի դեպքերը 1998 թ. հուլիսի 1-ի դրությամբ`

 

Տարի

ՄԻԱՎ
վարակի
դեպքերի
քանակը

ՄԻԱՎ
վարակված
կանայք

ՄԻԱՎ
վարակված
տղամարդիկ

ՁԻԱՀ-ով
հիվանդների
քանակը

ՄԻԱՎ
վարակված
անձանց
միջին
տարիքը

1996

26

5

21

4

32,7

1997

37

10

27

5

29,3

1998 (I-VI)

3

3

-

1

28,1

Ընդհանուր

66

18

48

13*

30


 * ՁԻԱՀ-ի ևս 3 դեպք գրանցվել էին մինչև 1993 թ.

 

Մի շարք գործոններ առավելագույնս խթանում են Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի տարածումը: Դրանց թվում են ազգաբնակչության մեծամասնության ծանր սոցիալ-տնտեսական դրությունը, գործազրկությունը, աշխատանքի որոնման նպատակով բնակչության բարձր արտահոսքը դեպի այն երկրներ, որտեղ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակն անբարենպաստ է, բնակչության մեծամասնության անտեղյակ լինելը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցների մասին, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների լայն տարածումը:

Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում ՄԻԱՎ-ով վարակված անձանց քանակի կրկնակի աճ [1]: ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի 1996 և 1997 թթ. տվյալների համեմատությունը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի դեպքերի աճի ցուցանիշը նույնիսկ ավելի բարձր է (որը բնորոշ է զարգացող երկրների համար) և կազմում է մոտավորապես 2,4: Տարեկան ՄԻԱՎ-վարակված անձանց 7 % դառնում են ՁԻԱՀ-ով հիվանդներ [2]: Հաշվի առնելով համաճարակի յուրահատկությունները և միջազգային գիտապրակտիկ փորձը կարելի է կանխագուշակություն անել, որ եթե Հայաստանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացումը պահպանի իր տենդենցները, ապա մոտակա տարիների ընթացքում, վարակվածների և հիվանդների թիվը կարող է հասնել սպառնացող չափերի:

 

Աղյուսակ 2.

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման տենդենցները

 

Տարի

ՄԻԱՎ-վարակված անձանց
ընդհանուր քանակը 

ՁԻԱՀ-ով հիվանդների
ընդհանուր քանակը 

1996

26

4

1997

37

9

 

Հաշվի առնելով հիվանդության հատուկ համաճարակաբանական վտանգը և առանձնահատկությունները, հատկապես հիվանդի մահացու վախճանի անխուսափելիությունը, առանձնակի ուշադրություն պետք է դարձվի ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությանը և սպասարկմանը: Դա նպաստելու է`

1) ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի նոր դեպքերի վաղ հայտնաբերմանը,

2) կանխարգելիչ միջոցառումների պատշաճ պլանավորմանն ու իրագործմանը,

3) ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքի տևողության երկարացմանը և կյանքի որակի բարձրացմանը:

Պետք է նշել, որ բնակչության մեծամասնության ցածր կենսամակարդակը և ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ախտորոշիչ և բուժական միջոցառումների բարձր արժեքը հնարավորություն չեն տալիս, որպեսզի վարակված անձինք ինքնուրույն և լիարժեք կերպով ապահովեն սեփական բուժսպասարկումը: Ուստի ՄԻԱՎ-վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների բժշկական օգնությունը և սպասարկումն անհրաժեշտ է իրականացնել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Վերոնշված նկատառումները պայմանավորում են ներկայացվող ծրագրի արդիականությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. ՀՀ տարածքում մարդու իմունային անբավարարության վիրուսի տարածման կանխարգելումը:

2. ՄԻԱՎ վարակի անձնական և սոցիալական բացասական հետևանքների հնարավոր նվազեցումը:

Թիվ 1 նպատակի իրագործման համար անհրաժեշտ է գործել հետևյալ ռազմավարական ուղղություններով`

ա) սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում.

բ) արյան միջոցով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում.

գ) պերինատալ ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելում:

 

Սեռական ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում:

2. Պահպանակներով ապահովում:

3. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով (ՍՃՓՀ) հիվանդների բարձրակարգ սպասարկման ապահովում:

4. Անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար համապատասխան վարքագծի ձևավորում (հատկապես ՍՃՓՀ-ի դեպքերում):

Արյան միջոցով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. Անվտանգ դոնորական արյան ապահովում:

2. Ներթափանցող, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ ախտազերծ պայմանների ապահովում:

3. Ներերակային թմրեցուցիչ միջոցների կիրառման ժամանակ ախտազերծ պայմանների ապահովում:

Պերինատալ ճանապարհով ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելումը ներառում է հետևյալ միջոցառումները`

1. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, վիրուսի պերինատալ ճանապարհով փոխանցման և ընտանիքի պլանավորման մասին անհրաժեշտ ինֆորմացիայի ապահովում:

2. ՄԻԱՎ-ով վարակված կանանց բուժծառայության և պարտադիր խորհրդատվության ապահովում:

Ռազմավարական ուղղություն` «ՄԻԱՎ-ի սեռական ճանապարհով տարածման կանխարգելում»

Միջոցառում N 1. Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում

Միջոցառման նպատակներն են`

ա) նպաստել անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը.

բ) սեռական հարաբերության ժամանակ պահպանակի ճիշտ օգտագործում.

գ) սեռական զուգընկերների թվի կրճատում.

դ) փոխադարձ հավատարմություն.

ե) անվտանգ սեռական հարաբերության կիրառում.

զ) պատասխանատու վարքի ձևավորում.

է) սեռական կյանքի սկզբի հետաձգում:

Նշված նպատակներն իրականացնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Անվտանգ սեռական վարքագծի լայնածավալ պրոպագանդա լրատվամիջոցներով:

2. Բնակչության յուրահատուկ խմբերի ուսուցում:

3. Դպրոցներում և ԲՈՒՀ-երում անվտանգ սեռական վարքագծի ձևավորման ծրագրի մշակում և արմատավորում:

4. Բուժանձնակազմի և մանկավարժների ուսուցում և նախապատրաստում բնակչության համապատասխան խմբերին կրթելու համար:

Միջոցառում N 2. Պահպանակներով ապահովում

Միջոցառման նպատակն է ավելացնել պահպանակների մատչելիությունը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Պահպանակների թվի և տեսակների ավելացում.

2. Պահպանակների ապահովման բարելավում.

3. Պահպանակների պահեստավորման կանոնների պահպանում:

Միջոցառում N 3. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով (ՍՃՓՀ) հիվանդների բարձրակարգ սպասարկման ապահովում

Միջոցառման նպատակն է ՍՃՓՀ-ով հիվանդների բժշկական ծառայությունը դարձնել արդյունավետ և մատչելի:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Ապահովել ՄԻԱՎ-ի և ՍՃՓՀ-ի կանխարգելման ծրագրերի կոորդինացումը:

2. Մշակել և տարածել ՍՃՓՀ-ով հիվանդների բուժսպասարկման հրահանգների համալիր (որոնք պայմանավորում են ախտորոշումն ու բուժումը և հիմնվում են համախտանշային ախտորոշման վրա), ինչպես նաև ապահովել խորհրդատվության և հիգիենայի ուսուցում:

3. Կատարելագործել ՍՃՓՀ-ի բուժման համար դեղամիջոցների մատակարարման համակարգը:

4. Մաշկաբանական ծառայություններն ուղղել բնակչության այն հատվածների վրա, որոնք ՍՃՓՀ-ով վարակվելու բարձր վտանգ ունեն:

Միջոցառում N 4. Անհրաժեշտ բուժօգնություն (հատկապես ՍՃՓՀ-ի դեպքերում) ստանալու համար համապատասխան վարքագծի ձևավորում

Միջոցառման նպատակն է ավելացնել մաշկաբանական ծառայությունների նպատակային օգտագործումը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Անցկացնել պետական և տեղային սանիտարական դասընթացներ բնակչությանը տեղեկացնելու այն մասին, թե ինչպես է փոխանցվում վարակը և ուր է անհրաժեշտ դիմել ախտորոշման, բուժման և այլ կանխարգելիչ միջոցառումների համար:

2. Դպրոցներում և այլուր ապահովել երիտասարդության կրթությունը:

3. Սանիտարական դասընթացների մեջ ընդգրկել բնակչության բոլոր խմբերը:

4. Ստեղծել դեռահասների կենտրոններ:

Ռազմավարական ուղղություն` «ՄԻԱՎ-ի արյան միջոցով տարածման կանխարգելումը»

Միջոցառում N 1. Ապահովել արյան անվտանգ մատակարարում

Միջոցառման նպատակն է մշակել և ամրակայել ՄԻԱՎ վարակազերծ արյան մատակարարման համակարգ: Առողջապահության աշխատակիցները, որոնք զբաղվում են դոնորական արյան և նրա բաղադրանյութերի ընդունմամբ, մշակմամբ և պահպանմամբ պետք է ներգրավեն, ընտրեն և պահպանեն ցածր վտանգ ներկայացնող առողջ դոնորներին: Կամավոր չվճարվող դոնորները պետք է աստիճանաբար փոխարինեն վճարվողներին: Անհրաժեշտ է անցկացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան և արյան բաղադրանյութերի ստուգում: Բոլոր դոնորները պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ գործոնների վերաբերյալ: Դոնորական արյան համապատասխան ստուգումը պետք է իրականացվի հետազոտությունների համար օգտագործվող ռեագենտների ապահով մատակարարման և այդ հետազոտությունների որակի հսկողության հետ մեկտեղ: Արյունը և նրա բաղադրանյութերն անհրաժեշտ է ներարկել միայն կյանքին ուղիղ վտանգ սպառնող դեպքերում կամ ծանր հիվանդությունների կանխարգելման նպատակով: Անհրաժեշտ է օգտագործել միայն ճիշտ ընտրված դոնորներից (որոնք հետազոտվել են վարակիչ հիվանդությունների հարուցիչների վերաբերյալ) ստացված արյունը:

Նշված նպատակին հասնելու համար հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Մշակել արյան փոխներարկման ազգային ծրագիր:

2. Մշակել և տարածել արյան փոխներարկման վերաբերյալ ազգային ուղեցույց:

3. Արյան ռացիոնալ օգտագործման վերաբերյալ պետական մակարդակով կազմակերպել նախադիպլոմային, հետդիպլոմային և անընդմեջ դասընթացներ` բուժող բժիշկների համար:

4. Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի ախտորոշման համար անհրաժեշտ թեսթ-համակարգեր:

5. Ապահովել արյան փոխարինիչներ:

Միջոցառում N 2. Ներթափանցող, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ ապահովել ախտազերծ պայմաններ:

Միջոցառման նպատակն է բուժական հաստատություններում նվազեցնել ՄԻԱՎ-ի փոխանցումը ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ:

Սա կարելի է իրականացնել հետևյալ անվտանգության միջոցառումների պահպանմամբ`

1. Վարակիչ համարել արյունը կամ օրգանիզմի այլ կենսաբանական հեղուկները:

2. Համապատասխան ախտազերծման ենթարկել բոլոր գործիքները, որոնք օրգանիզմի վարակիչ հեղուկների հետ շփման մեջ են եղել:

3. Բժշկական գործողությունների ժամանակ կրել ձեռնոցներ և այլ պաշտպանիչ հագուստներ, ինչպես նաև պաշտպանել աչքերը:

4. Վարակված նյութերն ու գործիքները տեղադրել կոնտեյների մեջ, ապա այրել կամ թաղել:

Հնարավոր են գործունեության հետևյալ տեսակները`

1. Առողջապահական հաստատություններում ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների կատարման հրահանգների մշակում:

2. Առողջապահության աշխատակիցներին և այլ մասնագետներին անվտանգության համընդհանուր կանոնների ուսուցում:

3. Համապատասխան աշխատակազմի, մատակարարման և պաշտպանիչ սարքավորումների ապահովում:

Միջոցառում N 3. «Կանխել թմրանյութերի վտանգավոր օգտագործումը»

Միջոցառման նպատակն է կանխել թմրամոլների վտանգավոր վարքագիծը: Ներերակային թմրամոլները շատ արագ են վարակվում և կարող են փոխանցել վարակը սեռական և պերինատալ ուղիներով:

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`

1. ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի վերաբերյալ մշակել սանիտարական-լուսավորչական նյութեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թմրամոլներին ներգրավել բուժման ծրագրերում:

2. Հասակակիցների միջոցով թմրամոլներին ներգրավել ՁԻԱՀ-ին վերաբերող կրթական ծրագրերում:

Ռազմավարական ուղղություն` «ՄԻԱՎ-ի պերինատալ ճանապարհով փոխանցման կանխարգելում»

Միջոցառում N 1. ՄԻԱՎ-ի կանխարգելման, հնարավոր և պերինատալ փոխանցման ճանապարհների և ընտանիքի պլանավորման մասին տեղեկություններ հաղորդել որդեծնական տարիքի կանանց և այն տղամարդկանց, որոնց ՄԻԱՎ-ով վարակելիության վիճակն անհայտ է կամ որոնց մոտ ՄԻԱՎ-ը բացակայում է: Ապահովել անվտանգ ծննդաբերություն:

Միջոցառման նպատակն է խորացնել գիտելիքներն ու ձևավորել կանխարգելիչ վարքագիծ այն կանանց ու տղամարդկանց մոտ, որոնց ՄԻԱՎ-ով վարակելիության վիճակն անհայտ է կամ որոնց մոտ ՄԻԱՎ-ը բացակայում է:

Այն նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`

1. Ապահովել ընտանիքի պլանավորման վերաբերյալ անհրաժեշտ սանիտարական դաստիարակություն ու խորհրդատվություններ, որոնք կանցկացվեն առողջապահական հաստատություններում և լրատվամիջոցներով:

2. Ապահովել ՄԻԱՎ-ով վարակված կանանց բուժծառայություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են ՄԻԱՎ-ի փոխանցումը վարակված մորից երեխային:

 

III. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

Ծրագրի վերահսկումը կատարվելու է ՀՀ Առողջապահության նախարարության Գլխավոր Պետական Սանիտարական Բժշկի կողմից: Ծրագրի խնդիրներին հասնելու մակարդակն ընդունվելու է որպես հիմնական ցուցանիշ` ծրագրի ընթացքը և արդյունքները գնահատելու համար: Ծրագրի բոլոր մասերի վերաբերյալ պատրաստվելու են եռամսյա հաշվետվություններ:

Ծրագրի վերահսկման համար օգտագործվելու են ինֆորմացիայի հետևյալ աղբյուրները`

- վիճակագրական տվյալներ,

- ծրագրին վերաբերվող փաստաթղթերի ստուգում,

- տեխնիկական հաշվետվություններ,

- հետազոտությունների արդյունքներ:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1999

2000

NN
ը/կ

 

ՁԵՌՆԱՐԿՎՈՂ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

ՔԱՆԱԿԸ(ՀԱՏ)

ԱՐԺԵՔԸ(ԴՐԱՄ)

ՔԱՆԱԿԸ(ՀԱՏ)

ԱՐԺԵՔԸ(ԴՐԱՄ)

1. Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում  Տպագրական նյութեր

87 500

1 750 000

87 500

1 750 000

1.1. Լայնածավալ ինֆորմացիոն և կրթական միջոցառումներ ողջ ազգաբնակչության և հատուկ խմբերի շրջանում Տեսահոլովակ
Կլոր սեղան
Հասարակական
միջոցառումներ

3
2
2

3 750 000
750 000
5 000 000

3
2
2

3 750 000
750 000
5 000 000

1.2. Պահպանակների օգտագործման տեղեկատվական և կրթական աջակցություն  Հուշաթերթիկներ 1 200 0001
10 տեսակ
24 000 000 1 200 000
10 տեսակ
24 000 000
1.3. ԱՆ կից ստեղծել ՄԻԱՎ-ի և ՍՃՓՀ-ի համակարգող խորհուրդ

_______________

_______________

1.4. Մշակել և տարածել ՍՃՓՀ-ով հիվանդների բուժսպասարկման հրահանգներ

_______________

_______________

1.5. Բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ վարքագծի ձևավորում Տեսահոլովակ
Տեղեկատու. թերթիկ
2
500 0002  
2 500 000
10 000 000
2
500 000
2 500 000
10 000 000
1.6. Դպրոցների և ԲՈՒՀ-երի համար ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի կազմում          
1.7. Դպրոցների համար փորձարարական ծրագրերի մշակում և իրականացում          
1.8. Մանկավարժների վերապատրաստում          
1.9. Դեռահասների կենտրոնների ստեղծում          

2.

Անվտանգ դոնորական արյան ապահովում          
2.1. Մշակել ախտազերծված արյան մատակարարման համակարգ

_______________

_______________

2.2. Մշակել արյան փոխներարկման ազգային ծրագիր և ազգային ուղեցույց    
2.3. Բուժող բժիշկների համար կազմակերպել նախահետդիպլոմային և անընդմեջ դասընթացներ արյան ռացիոնալ օգտագործման վերաբերյալ          
2.4. Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի ախտորոշման համար անհրաժեշտ թեսթ համակարգեր թեսթ
համակարգեր
50 0003
թեսթ/տար 
25 000 000 50 000
թեսթ/տար 
25 000 000
2.5. Ապահովել արյան փոխարինիչներ          
3. Ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ ապահովել ախտազերծ պայմաններ          
4. Կանխել թմրանյութերի վտանգավոր օգտագործումը          
4.1. Համապատասխան իրավական դաշտի ստեղծում (թմրանյութերի վերաբերյալ)

_______________

_______________

4.2. ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի վերաբերյալ մշակել սանիտարական-լուսավորչական նյութեր թմրամոլներին բուժման մեջ ներգրավելու համար Տեղեկատու թերթիկ 10 000 200 000 10 000 200 000
5. Ընտանիքի պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովում Տեղեկատու թերթիկ 50 000 1 000 000 50 000 1 000 000
5.1. Վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը նվազեցնելու համար անհրաժեշտ դեղամիջոցների ապահովում

_______________

_______________

  Ընդհանուր

 

147 000 000

 

___________

1  1 հատի արժեքն է 20 դրամ

1 հատի արժեքն է 20 դրամ, 5 տեսակի

1 տեստի արժեքը 500 դրամ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1999

2000

NN
ը/կ

  

ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐ

ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐ

 

  I II III IV I II III IV

1.

Անվտանգ սեռական վարքագծի ձևավորում x x x x x x x x
1.1. Լայնածավալ ինֆորմացիոն և կրթական միջոցառումներ ողջ ազգաբնակչության և հատուկ խմբերի շրջանում x x x x x x x x
1.2. Պահպանակների օգտագործման տեղեկատվական և կրթական աջակցություն x x x x x x x x
1.3. ԱՆ կից ստեղծել ՄԻԱՎ-ի և ՍՃՓՀ-ի համակարգող խորհուրդ   x x x x x x x
1.4. Մշակել և տարածել ՍՃՓՀ-ով հիվանդների բուժսպասարկման հրահանգներ     x x x x x x
1.5. Բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ վարքագծի ձևավորում x x x x x x x x

2.

Անվտանգ դոնորական արյան ապահովում x x x x x x x x
2.1. Մշակել ախտազերծված արյան մատակարարման հրահանգ     x x x x x x
2.2. Մշակել արյան փոխներարկման ազգային ծրագիր և ազգային ուղեցույց x x x x x x x x
2.3. Բուժող բժիշկների համար կազմակերպել նախա/հետդիպլոմային և անընդմեջ դասընթացներ արյան ռացիոնալ օգտագործման վերաբերյալ            x x x x
2.4. Ապահովել արյան մեջ ՄԻԱՎ-ի ախտորոշման համար անհրաժեշտ թեսթ համակարգեր x x x x x x x x
2.5. Ապահովել արյան փոխարինիչներ       x x x x x

3.

Ախտազերծ պայմանների ապահովում ներթափանցող, ներերակային, վիրաբուժական և ստոմատոլոգիական գործողությունների ժամանակ      x x x x x x

4.

Կանխել թմրանյութերի վտանգավոր օգտագործումը       x x x x x
4.1. Համապատասխան իրավական դաշտի ստեղծում (թմրանյութերի վերաբերյալ)           x x x
4.2. ՄԻԱՎ-ի փոխանցման հարցերի վերաբերյալ մշակել սանիտարական-լուսավորչական նյութեր թմրամոլներին բուժման մեջ ներգրավելու համար x x x x x x x x

5.

Ընտանիքի պլանավորման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովում x x x x x x x x
5.1. Վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը նվազեցնելու համար անհրաժեշտ դեղամիջոցների ապահովում           x x x

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հոկտեմբերի 29-ի N 670 որոշմամբ

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ
ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ

 1999 - 2000 ԹԹ.

 

 

1998

 

I. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Հիվանդությունը նպաստում է մարդու պաշտպանողական համակարգի (իմունային համակարգի) քայքայմանը և օրգանիզմն անպաշտպան է դարձնում վարակների և չարորակ ուռուցքների հանդեպ: ՁԻԱՀ-ի քաղաքական, հասարակական-տնտեսական և ժողովրդագրական վտանգը պայմանավորված է հետևյալ պատճառներով, մահացությունը ՁԻԱՀ հիվանդությունից հասնում է 100 %, ախտահարված մարդիկ պատկանում են այն տարիքային խմբերին, որոնք առավել արդյունավետ են հասարակական և տնտեսական տեսակետից, վարակված մարդը երկար ժամանակ մնում է արտաքնապես առողջ և կարող է փոխանցել վարակն այլ մարդկանց, հիվանդությունը արագ է տարածվում` մեկ վարակակիրը կարող է վարակել մոտ 30 անձ:

Ներկայումս Հայաստանում ստեղծված ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը խիստ անբարենպաստ է: ՁԻԱՀ-ի Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի տվյալների համաձայն 1998 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 66 դեպք: ՁԻԱՀ-ով հիվանդների քանակը հասնում է 13, որոնցից 7 արդեն մահացել են այդ հիվանդությունից: Հատկանշական է, որ ՄԻԱՎ-վարակված անձանց մեծամասնությունը կազմում են ռիսկի խմբերի ներկայացուցիչները. ներերակային թմրանյութեր օգտագործող թմրամոլները (30 հոգի), բազմաթիվ անկանոն սեռական կապեր ունեցող անձինք (24 հոգի), արվասեռամոլները (1 հոգի) և այլն: Սակայն նշված խմբերում, ինչպես նաև այլ ռիսկի խմբերում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ու ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների իրական տարածվածությունը մինչև այժմ հետազոտված չէ, որը արգելակում է ախտորոշիչ և կանխարգելման միջոցառումների ճիշտ պլանավորումն ու իրագործումը:

Վերը նշված, նկատառումները պայմանավորվում են ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ոլորտում համապատասխան գիտագործնական հետազոտությունների արդիականությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակը.

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելումը:

Ծրագրի խնդիրները.

 

1. Ապահովել փոխներարկվող արյան անվտանգությունը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից:

2. Պարզաբանել ՄԻԱՎ վարակի տարածվածությունը և այլ համաճարակաբանական առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում:

3. Պարզաբանել ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների տարածվածությունը և այլ համաճարակաբանական առանձնահատկություններն ազգաբնակչության ռիսկի խմբերում:

4. Պարզել Հայաստանի ազգաբնակչության տարբեր խմբերի գիտելիքների մակարդակը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի և այն կանխելու միջոցների վերաբերյալ:

 

III. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության ապահովումը

Հանրապետական արյունաբանական կենտրոնի 1996 թ. տվյալների համաձայն միայն այդ կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 24.0000 արյան փոխներարկում: Ամբողջ հանրապետությունում տարեկան կատարվող արյան փոխներարկումների ընդհանուր թիվը կարելի է մոտավորապես գնահատել որպես 26.500: Հայտնի է, որ փոխներարկվող արյունը ՄԻԱՎ-ի տարածման հիմնական ուղիներից մեկն է: Ուստի ՄԻԱՎ վարակի համաճարակի կանխարգելման կարևորագույն գործնական միջոցառումներից մեկն ամբողջ փոխներարկվող արյան կանոնավոր հետազոտումն է` հակա-ՄԻԱՎ հակամարմինների հայտնաբերման նպատակով: Այդ միջոցառումն իրագործելու համար տարեկան անհրաժեշտ են մոտ 26.500 հետազոտման թեսթ-համակարգեր:

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի հետազոտումը

 

Կանխարգելիչ միջոցառումների ճիշտ պլանավորման և իրագործման համար անհրաժեշտ է իմանալ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների մակարդակը ռիսկի խմբերում (թմրամոլներ, մարմնավաճառ կանայք, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդներ և այլն), ինչպես նաև այն խմբերում, որոնք մասնագիտության բերումով կոչված են իրականացնել ՄԻԱՎ վարակի ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը (միջին և ավագ բուժանձնակազմ, ուսուցիչներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և այլն): ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների մակարդակի մասին տվյալները հավաքելու համար նախատեսվում է կազմել համապատասխան սոցիոլոգիական հարցաշար և սոցիոլոգիական հարցումներ անցկացնել բնակչության նշված խմբերում: Օգտագործվելու է հարցաշարի անանուն ինքնուրույն լրացման մեթոդը: Ստացված տվյալները մշակվելու են «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտումը

 

Լայն ազգաբնակչության շրջանում և ռիսկի խմբերում արյան հետազոտումը թույլ կտա պարզել ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի տարածումը, վարակի փոխանցման առավել նշանակալի ուղիները, սեռի և տարիքի հետ կապված համաճարակաբանական առանձնահատկությունները, Հայաստանում ՄԻԱՎ վարակի աշխարհագրական բաշխումը և այլ համաճարակաբանական ցուցանիշները: Այդ տվյալները, իրենց հերթին, ծառայելու են Առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ ուղղված հետագա միջոցառումների մշակմանը, պլանավորմանն ու իրագործմանը:

Արյան լաբորատոր հետազոտություններն իրագործելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան քանակությամբ թեսթ-համակարգերի ձեռքբերումը:

Հետազոտվող խմբերում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը պարզելու նպատակով ստացված արդյունքները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

 

Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտումը

 

Ներկա ժամանակ կասկած չի հարուցում այն փաստը, որ մի շարք հիվանդություններ, որոնք տարածվում են գլխավորապես սեռական ճանապարհով, մեծապես նպաստում են ՄԻԱՎ վարակի համաճարակի տարածմանը` մի քանի անգամ բարձրացնելով ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը և վարակված անձանց մոտ արագացնելով ՁԻԱՀ-ի զարգացումը: Այդ հիվանդությունները, որոնց թվին են պատկանում ցիտոմեգալովիրուսային, հերպեսային վարակները, տոքսոպլազմոզը և այլն, կարող են բնորոշվել որպես ՁԻԱՀ-զուգորդող հիվանդություններ: Հայաստանում նշված հիվանդությունների համաճարակաբանությունը մինչև օրս հայտնի չէ, որն արգելակում է համապատասխան ախտորոշիչ, բուժման և կանխարգելման միջոցառումների պլանավորումն ու իրագործումը: Ուստի նշված հիվանդությունների հայտնաբերման նպատակով նախատեսվում է ռիսկի խմբերում անցկացնել կանոնավոր հետազոտություններ և ստացված տվյալները ենթարկել համապատասխան վիճակագրական վերլուծության` «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով: Դա թույլ կտա պարզել Հայաստանում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների տարածվածությունը և համաճարակաբանական միտումները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության ապահովման համար սույն ծրագրով նախատեսված միջոցները ծառայելու են ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերման համար: Այդ համակարգերի միջոցով ստուգվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում փոխներարկվող արյան նմուշները: Արյան ստուգումն իրականացնելու են`
■ ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնը.
■ Հանրապետական Արյունաբանական Կենտրոնը.
■ ՀՀ մարզերում արյան փոխներարկման կետերին կից տեղակայված լաբորատորիաները:

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի հետազոտումն իրականացվելու է սոցիոլոգիական հարցումների միջոցով: Հարցաշարերը մշակվելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնում: Հարցումներն անց են կացնելու ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի աշխատակիցները և Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի անդամները: Օգտագործվելու է հարցաշարի անանուն ինքնուրույն լրացման մեթոդը: Ստացված տվյալները մշակվելու են «Epilnfo 6.02» համակարգչային ծրագրի միջոցով: Հետազոտման արդյունքները հրատարակվելու են մասնագիտական գրականության մեջ:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական առանձնահատկությունների ուսումնասիրումն անց է կացվելու լայն ազգաբնակչության և ռիսկի խմբերի ներկայացուցիչների արյան հետազոտման միջոցով: Հետազոտումն իրականացնելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի մասնագետները: Ստացված տվյալները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտման համար նախատեսվում է այդ խմբերի ներկայացուցիչների մոտ ախտորոշել ցիտոմեգալովիրուսային և հերպեսային (1 և 2 տեսակի) վարակները: Հետազոտումն իրականացնելու են ՁԻԱՀ Կանխարգելման Հանրապետական Կենտրոնի մասնագետները: Ստացված տվյալները վերլուծվելու են «Epilnfo 6.02» համաճարակաբանական համակարգչային ծրագրի միջոցով:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության ապահովում

 

1. ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Փոխներարկվող արյան ստուգումը ՄԻԱՎ-ը հայտնաբերելու նպատակով (ըստ անհրաժեշտության):

 

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի հետազոտում

 

1. Սոցիոլոգիական հարցաշարի մշակում:

2. Սոցիոլոգիական հարցումների անցկացում:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրապարակում:

 

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական առանձնահատկությունների ուսումնասիրում

 

1. ՄԻԱՎ վարակի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Ռիսկի խմբերի ներկայացուցիչների և լայն ազգաբնակչության արյան հետազոտում ՄԻԱՎ-ը հայտնաբերելու նպատակով:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրապարակում:

 

Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտում

 

1. Ցիտոմեգալովիրուսի և հասարակ հերպեսի 1 և 2 տեսակի վիրուսի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում:

2. Ռիսկի խմբերի ներկայացուցիչների արյան հետազոտում` նշված վիրուսներ հայտնաբերելու նպատակով:

3. Ստացված տվյալների վիճակագրական մշակում:

4. Արդյունքների հրատարակում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

Ծրագրի վերահսկումը կատարվելու է ՀՀ առողջապահության նախարարության Գլխավոր Պետական Սանիտարական Բժշկի կողմից: Ծրագրի խնդիրներին հասնելու մակարդակն ընդունվելու է որպես հիմնական ցուցանիշ` ծրագրի ընթացքը և արդյունքները գնահատելու համար: Ծրագրի բոլոր չորս մասերի վերաբերյալ պատրաստվելու են եռամսյա հաշվետվություններ:

Ծրագրի վերահսկման համար օգտագործվելու են ինֆորմացիայի հետևյալ աղբյուրները`

- վիճակագրական տվյալներ.

- ծրագրին վերաբերվող փաստաթղթերի ստուգում.

- տեխնիկական հաշվետվություններ.

- հետազոտությունների արդյունքներ:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

 

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 1999

 2000

 1

 2

 3

 4

 1

 4

ՄԻԱՎ-ի, ցիտոմեգալովիրուսի և հասարակ հերպեսի 1 և 2 տեսակի վիրուսի ախտորոշման թեսթ-համակարգերի ձեռքբերում

 x

 x

            
Արյան հետազոտում ՄԻԱՎ-ի, ցիտոմեգալովիրուսի և հասարակ հերպեսի վիրուսի հայտնաբերման նպատակով  

 x

 x

 x

 x

   
Ստացված լաբորատոր տվյալների վիճակագրական մշակում              x  
Սոցիոլոգիական հարցաշարի մշակում

 x

             
Սոցիոլոգիական հարցումների անցկացում  

 x

 x

 x

     
Սոցիոլոգիական հարցումների տվյալների վիճակագրական մշակում          

 x

   
Հետազոտությունների արդյունքների հրատարակում          

 x

 x

 x

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ)

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տեսակետից փոխներարկվող արյան անվտանգության ապահովումը 13.440.000
ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության գիտելիքների մակարդակի հետազոտումը 2.520.000
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտումը 3.810.000
Ազգաբնակչության ռիսկի խմբերում ՁԻԱՀ-զուգորդող հիվանդությունների համաճարակաբանական առանձնահատկությունների հետազոտումը 6.925.000

Ընդհանուր գումարը (դրամ)

26.695.000
 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան