Գլխավոր տեղեկություն
Համար
N 726
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.1999-31.01.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.1999

040.0726.01.12.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
1 դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 1999 թվականի N 726
քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները և ձեռնարկությունները (օբյեկտները) համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2.1 Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 1 հավելվածում նշված ընկերությունների, ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող ընկերությունների, ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորությունները վերապահված պետական կառավարման մարմինների, ընկերությունների, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) ընկերությունների, ձեռնարկությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցնելու, վարձակալության կամ համայնքներին հանձնելու վերաբերյալ:

2.2. Ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 2 հավելվածում նշված ընկերությունների, ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ընկերությունների, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

3.2. Ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը:

3.3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

4.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 3 հավելվածում նշված ընկերությունների, ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ընկերությունների, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

4.2. Ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տնօրինությանը:

4.3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

5.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 4 հավելվածում նշված ընկերությունների, ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ընկերությունների, ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

 5.2. Ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության տնօրինությանը:

5.3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ընկերությունների, ձեռնարկությունների լուծարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

6.1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 5 հավելվածում նշված ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, լուծարվող ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

6.2. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինությանը:

6.3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ձեռնարկությունների լուծարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

7.1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` N 6 հավելվածում նշված ձեռնարկությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, լուծարվող ձեռնարկությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

7.2. Ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության տնօրինությանը:

7.3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` ձեռնարկությունների լուծարումից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

8. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող ընկերությունների, ձեռնարկությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ նշված ընկերությունների, ձեռնարկությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

9. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման 26.2-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 561 որոշման 10.2-րդ կետը` «Ջերմոցային տնտեսություն» (գ. Դողս, ծածկագիրը` 20034), Այնթափի ջերմոցային տնտեսություն (ծածկագիրը` 20026) մասով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 574 որոշման 2.4-րդ և 2.5-րդ կետերը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների եՎ ձեռնարկությունների

 

«Ապարանի բնակ-կոմունալ տնտեսություն» ՊՁ

«Հայբնակկոմունտնտ» ՀՄ-ի «Հայնորոգշին» ՊՁ-ի Կապանի շրջանի «Նորոգշին» ԴՁ

«Հայնորոգշին» ՊՁ-ի Գորիսի շրջանի «Նորոգշին» ԴՁ

«Հայշինտրանս» ՓԲԸ-ի թիվ 6 ԴՁ

«Նոր Հաճնի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

Գորիսի «Նորոգշին» ՊՁ

ՀՀ «Բնակկոմունտ» հանրապետական միավորման Սպիտակի շրջանային «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՁ

«Տաթև» ՓԲԸ

«Կապանշինանյութ» ՓԲԸ

«Հայգազարդ» ՓԲԸ-ի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսություն

«Պինդ վառելիք» ՊՓԲԸ

«Կապանի տպարան»

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների եվ ձեռնարկությունների

 

«Արարատ» ՓԲԸ

«Արարատ» ՓԲԸ-ի «Լուսաբաց» ԴՁ

«Անի» ՓԲԸ

«Բասեն» ՊՓԲԸ

«Էջմիածինշին» ՓԲԸ-ի «Տնաշինական կոմբինատ» ԴՁ

«Չարենցավանշին» ՓԲԸ

«Հայսանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի թիվ 2 ԴՁ

«Հայսանտեխմոնտաժ» ՓԲԸ-ի թիվ 5 ԴՁ

«Վահագն» ՓԲԸ

«Ճամբարակի շինարար» ՓԲԸ

«Մոնոլիտ» ՓԲԸ

ՀՀ «Բնակկոմունտնտ» ՀՄ-ի «Կոմինֆորմ» ՊՁ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների եվ ձեռնարկությունների

 

Թալինի «Ագրոսպասարկում» շրջանային միավորում ՓԲԸ

«Բերրիություն» Թումանյանի ՓԲԸ

Ամասիայի «Ագրոսպասարկում» ՓԲԸ

Թալինի մսաոսկրային ալյուրի գործարան ՊՁ

Հրազդանի «Ագրոմեքենայացում» ՊՁ

Կրասնոսելսկի «Բերրիություն» շրջանային ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող բաժնետիրական ընկերությունների եվ ձեռնարկությունների

 

«Արարատ» ՓԲԸ (ԼԿՁ)

«Իջևանի տնայնագործական մասնագիտացված կոմբինատ» ՓԲԸ

«Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի ԱՄ» ԴՁ

«Քարհատմեքենա» ՓԲԸ

«Սիփան» ՓԲԸ

«Քարհատմեքենա-շինմոնտաժ» ՓԲԸ

«Մանրամեծառ» ՓԲԸ

«Միկրոպրոցեսոր» ՓԲԸ

«Միկրոշարժիչ» ՓԲԸ

Գյումրիի «Հղկող-հաստոց» ՓԲԸ

«Արմինտրանս» ֆիրմա» ՊՁ

«Սելենա» ՓԲԸ-ի «Արագած» ԴՁ

«Օմեգա» ՊՓԲԸ

«Երևանի հատուկ մասնագիտացված շինարարական վերանորոգման վարչություն» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող ձեռնարկությունների

 

«Սպիտակի կինոցանց» ՊՁ

«Արարատի շրջանային կինոցանց» ՊՁ-ի «Մասիս» կինոթատրոն

«Նոր-Ավան» կինոթատրոն» ՊՁ

«Սևանի կինոցանց» ՊՁ-ի «Արփա» կինոթատրոն

«Թումանյանի կինոցանց» ՊՁ-ի «Անուշ» կինոթատրոն

«Ուսանող» կինոթատրոն» ՊՁ

Արագածի կինոցանց

«Մարտունու կինոցանց» ՊՁ-ի «Վերին Գետաշեն» կինոթատրոն

Տավուշի կինոցանց

Նոյեմբերյանի կինոցանց

«Մարտունու կինոցանց» ՊՁ-ի «Մուշ» կինոթատրոն

«Վայքի կինոցանց» ՊՁ-ի «Արփի» կինոթատրոն

«Դիլիջանի կինոցանց» ՊՁ-ի «Մանուշակ» կինոթատրոն

«Վանաձորի կինոցանց» ՊՁ-ի «Գուգարք» կինոթատրոն

Կրասնոսելսկի կինոցանց (Ճամբարակ)

«Իջևանի կինոցանց» ՊՁ-ի «Գանձաքար» կինոթատրոն

«Արտաշատի միջշրջ. կինոտեսավարձույթի բաժանմունք» ՊՁ

Աշոցքի կինոցանց

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 1999 թվականի
դեկտեմբերի 1-ի N 726 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

լուծարվող ձեռնարկությունների

 

Հարավային երկրաբանահետախուզաշահագործական ՊՁ-ի

(Կոլչեդան ՊՓԲԸ) Մեղրու արտադրական բազա

Հարավային երկրաբանահետախուզաշահագործական ՊՁ-ի

(Կոլչեդան ՊՓԲԸ) Կապանի արտադրական բազա

Կենտրոնական երկրաբանահետախուզաշահագործական ՊՁ-ի

(Ընդերքաբան ՊՓԲԸ) Նոր Գեղիի բազա

«Ընդերք-սպասարկում» ՊՁ-ի մեխանիկական վերանորոգման գործարանի Այնթափի բազա

«Արտադրասպասարկման ֆիրմա» ՊՁ-ի «Երկրաբան» պանսիոնատ

«Ընդերքսպասարկում» ՊՁ-ի Երևանի բազա

«Արտադրասպասարկման ֆիրմա» ՊՁ

«Արտադրասպասարկման ֆիրմա» ՊՁ-ի «Անասնատնտեսային ֆիրմա»

«Արտադրասպասարկման ֆիրմա» ՊՁ-ի «Ծովինար» ռեստորան

«Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական արշավախումբ»

ՊՁ-ի Սևանի բազա

«Հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական արշավախումբ»

ՊՁ-ի Աղբյուրակի բազա

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան