Գլխավոր տեղեկություն
Համար
N 662
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.10/27(60)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1998 թվականի N 662
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

 

ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«բ) ավտոճանապարհների շինարարություն

այդ թվում`

8,3

Գանձաքար-Նավուր ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ)

6,5

Ախքյորփի-Պրիվոլնի ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ)

1,8».
   

բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.

 

«15. ՀՀ լոռու մարզպետարան

241,7

Սպիտակի մշակույթի տուն

այդ թվում`

241,7

1997 թվականի պարտքի մարման դիմաց

33,2

օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով

208,5»:
  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան