Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (18.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.10.29/55(789)
Ընդունող մարմին
Վերահսկիչ պալատի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.10.2010
Ստորագրող մարմին
Վերահսկիչ պալատի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

 

18 հոկտեմբերի 2010 թ.

թիվ 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու վերաբերյալ

 

«Խաչհար» ՍՊԸ-ն 2010 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել է ՀՀ վերահսկիչ պալատ` նշելով, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը «վերահսկվող օբյեկտ» հասկացությունը սահմանում է որպես ծրագրային հարցի կատարման նպատակով վերահսկիչ պալատի կողմից վերահսկվող պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական կամ ոչ պետական կազմակերպություն` անկախ կազմակերպաիրավական տեսակից, անհատ ձեռնարկատեր: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ բյուջետային ելքերի և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս Վերահսկիչ պալատն իրավասու է հանդիպակաց ստուգում իրականացնել բյուջետային միջոցների, պետական ու համայնքային սեփականության օգտագործման գործարքի մյուս կողմի մոտ (անկախ վերջինիս կազմակերպաիրավական տեսակից)` միայն տվյալ գործարքով նախատեսված պարտականությունների կատարման շրջանակներում: Միաժամանակ, նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով մանրամասնորեն ամրագրված են Վերահսկիչ պալատի գործառույթները:

Դիմումում «Խաչհար» ՍՊԸ-ն հայցել է պաշտոնական պարզաբանում այն մասին, թե արդյոք «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանդիպակաց ստուգման իրավասությունը սահմանափակում է վերահսկվող օբյեկտում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործառույթների ուղղակի (առանց հանդիպակաց ստուգման հրամանի) իրականացումը:

Դիմումին ի պատասխան՝ հարկ ենք համարում նշել, որ 1977թ. Գերագույն Վերահսկիչ Ատյանների Միջազգային Կազմակերպության (INTOSAI) 9-րդ համագումարում ընդունված «Վերահսկողության Ղեկավար Սկզբունքների» Լիմայի Հռչակագրի 24-րդ հոդվածի համաձայն, Բարձրագույն վերահսկիչ մարմինը պետք է լիազորված լինի ստուգելու պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման գործընթացը: Ավելին` «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական տեսակից) որպես վերահսկվող օբյեկտ են դիտարկվում ոչ միայն հանդիպակաց ստուգումների, այլև ծրագրային հարցի կատարման նպատակով:

Ուստի` ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի պահանջներով` պաշտոնապես պարզաբանում ենք.

«Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանդիպակաց ստուգման գործառույթը նախատեսված է ՀՀ վերահսկիչ պալատի ընդհանուր իրավասությունների շրջանակում` որպես հիմնական իրավասություն և որևէ կերպ չի սահմանափակում վերահսկվող օբյեկտում (անկախ կազմակերպաիրավական տեսակից) նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գործառույթների ուղղակի (առանց հանդիպակաց ստուգման հրամանի) իրականացման իրավասությունը:

 

ՀՀ վերահսկիչ պալատի

 նախագահ

Ի. Զաքարյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան