«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2000 թվականի N 258
քաղ. Երևան
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունելու լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:
2. Սահմանել, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունվում են համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր ընդունող լիազորված մարմնի մասին» N 159 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 258 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|