Գլխավոր տեղեկություն
Համար
N 571
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 571
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 219 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արդյունաբերության բնագավառում ներդրումային քաղաքականությունը խթանելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Ձեռնարկությունների զարգացման և օտարերկրյա ներդրումների աջակցման հայկական գործակալության» պետական ձեռնարկությունը «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության վերակազմավորելու մասին» N 219 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կանոնադրության IV բաժնի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմում է 143990000 (հարյուր քառասուներեք միլիոն ինը հարյուր իննսուն հազար) դրամ, որը կազմում է 374 (երեք հարյուր յոթանասունչորս) սովորական անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 385000 (երեք հարյուր ութսուն հինգ հազար) դրամ»:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` յուրաքանչյուրը 25245000 (քսանհինգ միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար) դրամի չափով:

3. Ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը մեծացնել` 45770000 (քառասունհինգ միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար) դրամը` «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետով նախատեսված «ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական մասնակցության միջոցներ» գումարների հաշվին, իսկ 4720000 (չորս միլիոն յոթ հարյուր քսան հազար) դրամը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան գույքի տեսքով:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Զարգացման հայկական գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում իրականացնել համապատասխան ձևակերպումներ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան