Գլխավոր տեղեկություն
Համար
N 626
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.10.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 1998 թվականի N 626
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 200 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 200 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 10-րդ կետերը լրացնել «բացառությամբ ԱՊՀ անդամ կամ այլ պետությունների, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է առանց արտոնագրի մուտքի-ելքի ռեժիմի մասին պայմանագիր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան