Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (14.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.01.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2011

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

____________Վ. Գաբրիելյան

_________________Գ. Խաչատրյան

 

                                                                                        14 հունվարի 2011 թ.                  N 4

 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ, ԿԱՄԱՅԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Մինչև 01.01.2011թ. գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155) 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ ԿԱ ՀՊԾ 02.04.2004թ. N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.2 կետի համաձայն ԱԱՀ վճարող համարվող ռեզիդենտը յուրաքանչյուր տարվա արդյունքներով (հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում է սահմանված ձևով շահութահարկի հաշվարկ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, իսկ ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարվող ռեզիդենտը` միայն սահմանված ձևով շահութահարկի պարզեցված հաշվարկ:

Շահութահարկի հաշվարկը չեն լրացնում (և չեն ներկայացնում)` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված ռեզիդենտները (եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված ու այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում 10%-ը), ոչ առևտրային կազմակերպությունները (եթե ստացված միջոցները բացառապես նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում) և միայն շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտները:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվական, ՀՕ-189-Ն` ուժի մեջ է 01.01.2011թ-ից) 3-րդ հոդվածի համաձայն (որով վերաշարադրվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը ամբողջությամբ) շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը (ներառյալ), ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկներ, իսկ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունները` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:

2. Մինչև 01.01.2011թ. գործող խմբագրությամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (7 հուլիսի 1998 թվական, ՀՕ-236) 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ ՀՏ 30.12.1998թ. N 01/60 հրամանով հաստատված «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգչական նամակի 1.3 կետի համաձայն հաստատագրված վճար վճարողները օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային տեսչության մարմիններին են ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

Բացառապես հաստատագրված վճար վճարողները այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում հարկային տեսչության մարմին շահութահարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվական, ՀՕ-194-Ն` ուժի մեջ է 01.01.2011թ-ից) 2-րդ հոդվածի համաձայն (որով փոփոխվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը) հաստատագրված վճար վճարողները (այդ թվում` բացառապես հաստատագրված վճար վճարողները` այլ տեսակի հարկվող օբյեկտներ չունենալու դեպքում) հարկային տեսչության մարմիններին չեն ներկայացնում միայն հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

3. Մինչև 01.01.2011թ. գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155) 60-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՀՏ 04.03.1999թ. N 01/13 հրամանով հաստատված «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 11.2 կետի համաձայն հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և իր գործունեության մասին կամայական ձևով հաշվետվություն չեն ներկայացնում միայն այն դեպքերում, երբ ՀՀ տարածքում ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտները հայաստանյան աղբյուրներից եկամուտներ են ստացել բացառապես արտաքին տնտեսական գործունեությունից և (կամ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից շահութահարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Հաշվետու տարում ԱԱՀ վճարող համարվող ոչ ռեզիդենտի ՀՀ ստորաբաժանումը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվական, ՀՕ-189-Ն` ուժի մեջ է 01.01.2011թ-ից) 7-րդ հոդվածի համաձայն (որով վերաշարադրվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ամբողջությամբ) ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ է ներկայացնում միայն վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Ընդ որում` նշված օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները (որոնք վերաբերում են միայն ոչ ռեզիդենտներին) կիրառվում են 01.01.2011թ-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում «Շահութահարկի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքների նշված դրույթները` 2010թ. հաշվետու տարվա համար 01.01.2011թ-ից հետո հարկային տեսչության մարմիններին ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկների և ֆինանսական հաշվետվությունների, իսկ ոչ ռեզիդենտների կողմից` տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի, իր գործունեության մասին հաշվետվությունների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման առումով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից 2010թ. հաշվետու տարվա համար 01.01.2011թ-ից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևերով ֆինանսական հաշվետվություններ (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն) հարկային տեսչության մարմիններ չեն ներկայացվում:

2) Շահութահարկ և (կամ) հաստատագրված վճար վճարող հանդիսացող ռեզիդենտների (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ /հիմնականում/ զբաղված կազմակերպությունների, ոչ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ` շահութահարկ վճարող չհանդիսացող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների/) կողմից 2010թ. համար 01.01.2011թ-ից հետո իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին ներկայացվում են շահութահարկի հաշվարկներ, իսկ 2010թ. հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված կազմակերպությունների կողմից` շահութահարկի պարզեցված հաշվարկներ:

Շահութահարկի հաշվարկի և շահութահարկի պարզեցված հաշվարկի ձևերը հաստատված են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 30.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2682-Ն հրամանով:

3) 2010թ. հաշվետու տարում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտների կողմից 2010թ. համար 01.01.2011թ-ից հետո հարկային տեսչության մարմիններին ներկայացվում են տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր և կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: 2010թ. ընթացքում հայաստանյան աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտները տարեկան եկամուտների մասին հայտարարագիր և իր գործունեության մասին կամայական ձևով հաշվետվություն չեն ներկայացնում միայն այն դեպքերում, երբ ՀՀ տարածքում ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտները հայաստանյան աղբյուրներից եկամուտներ են ստացել բացառապես արտաքին տնտեսական գործունեությունից և (կամ) ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից շահութահարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալների վրա:

Ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը հաստատված է ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 21.06.2004թ. «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի N 01/16 հրամանում փոփոխություններ և լրացումներ ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 27-ի N 01/7 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 1-05/9-Ն հրամանով: