Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (14.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.15/4(387)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.01.2011
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2011

 

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

_________________ Վ. Գաբրիելյան

__________________Գ. Խաչատրյան

 

                                                                         14 հունվարի 2011 թ.                                  N 3

 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Մինչև 01.01.2011թ. գործող խմբագրությամբ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ռեզիդենտի կանխավճարային մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 1/16-ի չափով` տվյալ ամսվա 25-ից ոչ ուշ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն այն ռեզիդենտը, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500,0 հազ. դրամը կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, ռեզիդենտը շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով: Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և նույն հոդվածի 2-րդ մասում նշված չափերով:

2. Օրենքի 471-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր ամսվա ընթացքում նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի ամսական վճարումներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամսվա ընթացքում ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50%-ը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

3. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (8 դեկտեմբերի 2010 թվական, ՀՕ-189-Ն` ուժի մեջ է 01.01.2011թ-ից) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (որով փոփոխություն է կատարվել Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում) ռեզիդենտի կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 1/6-ի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն (որով փոփոխություններ են կատարվել Օրենքի 471-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում) Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1%-ից պակաս լինելու դեպքում ռեզիդենտը պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի եռամսյակային վճարումներ: Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50%-ը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում Օրենքի նշված դրույթները` ռեզիդենտի կողմից 2011թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի վճարումների կատարելու առումով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) 2011թ-ից սկսած յուրաքանչյուր եռամսյակում (մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը) ռեզիդենտը կատարում է շահութահարկի եռամսյակային վճարումներ` շահութահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարի առավելագույնի չափով: 2011թ. ընթացքում ռեզիդենտը շահութահարկի ամսական վճարումներ (շահութահարկի կանխավճարի ամսական գումարի և նվազագույն շահութահարկի ամսական գումարի առավելագույնի չափով) չի կատարում (նշվածը վերաբերում է նաև Օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում շահութահարկի ամսական կանխավճարների գումարներին, ինչպես նաև մինչև 01.01.2011թ. գործող կարգի համաձայն` մինչև 25.01.2011թ. վճարվելիք 2011թ. հունվար ամսվա նվազագույն շահութահարկի ամսական գումարներին):

Եթե ռեզիդենտը 2011թ. ընթացքում հանդիսանում է շահութահարկի կանխավճար վճարող, ապա 2010թ. համար ներկայացվող շահութահարկի հաշվարկում 1500 տողում լրացնում է 2011թ. շահութահարկի կանխավճարի գումարը` որպես 1501 և 1502 տողերի հանրագումարի 1/6-ի և 1503 տողի հանրագումար: Ընդ որում` այն ռեզիդենտները, որոնք հաշվետու տարին ավարտել են հարկային վնասով (տող 0500 < 0) կամ չեն ունեցել հարկվող շահույթը (տող 0500 = 0), կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 500,0 հազ. դրամը (տող 1501 + տող 1502 < 500,0 կամ տող 1501 + տող 1502 = 500,0), այդ տողը չեն լրացնում:

2) Եթե 2010թ. համար շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մինչև 15.03.2011թ., ապա 2011թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետն է` 15.03.2011թ. և, եթե ռեզիդենտը 2011թ. ընթացքում հանդիսանում է շահութահարկի կանխավճար վճարող, ապա 2011թ. 1-ին եռամսյակի համար վճարման ենթակա կանխավճարի գումարը կազմում է 2010թ. շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 1/6-ը:

Եթե 2010թ. համար շահութահարկի հաշվարկը ներկայացվել է 15.03.2011թ-ից հետո, ապա 2011թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետն է` 15.06.2011թ. (համընկնում է 2011թ. 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետի հետ) և, եթե ռեզիդենտը 2011թ. ընթացքում հանդիսանում է շահութահարկի կանխավճար վճարող, ապա 2011թ. 1-ին և 2-րդ եռամսյակների համար վճարման ենթակա կանխավճարների հանրագումարը կազմում է 2010թ. շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 1/3-ը:

3) 2011թ. 1-ին եռամսյակում նվազագույն շահութահարկի վճարման վերջնաժամկետն է` 15.03.2011թ., որը հաշվարկվում է 2010թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50%-ը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունից ելնելով (հաշվի առնելով նաև Օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դրույթները):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան