Գլխավոր տեղեկություն
Համար
N 555
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.1998-04.03.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/23(56)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1998

040.0555.07.09.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 սեպտեմբերի 1998 թվականի N 555
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի նախորդ տարիներում իրականացված միջոցառումների արդյունքներից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ուղղությամբ 1998 թվականի առաջին կիսամյակի արդյունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի հետագա զարգացումը, տնտեսական բարեփոխումները, ֆինանսական վերականգնման և սեփականաշնորհման գործընթացը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն 1998-2001 թվականների Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական հոսքերի կանխատեսումները:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ`

ա) լրամշակել և 1999 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի (արտադրող, տեղափոխող և բաշխող) արդիականացման և հնացած սարքավորումների փոխարինման ու 2001-2010 թվականների զարգացման ծրագիրը` հաշվի առնելով երկրի տնտեսական անվտանգության, անվտանգ շահագործման, դրա գործունեության հուսալիության ու արդյունավետության բարձրացման և տարածաշրջանային համագործակցության հետ կապված խնդիրները.

բ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը ապահովել էներգահամակարգի յուրաքանչյուր ձեռնարկության 1999-2001 թվականների զարգացման և ֆինանսական վերականգնման բիզնես-ծրագրերի մշակումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դրանց հաստատումը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել համակարգի 1998-2001 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներում` հաշվի առնելով յուրաքանչյուր ձեռնարկության հիմնական միջոցների վերանորոգման-վերականգնման աշխատանքների 1998-2001 թվականների հստակ ցանկի մշակումը, դրանց համար անհրաժեշտ ծախսերի մեծությունը` ելնելով հիմնական միջոցների հիմնանորոգման կամ լրիվ նորացման տարբերակային հաշվարկների դեպքում տնտեսական արդյունավետության չափանիշներից.

գ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը ուսումնասիրել «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության, ինչպես նաև գազի, էլեկտրական ու ջերմային էներգիայի օգտագործման գործող կանոնների կիրառման փորձը և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշումների նախագծերը.

դ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը մշակել և հաստատել էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կողմից 100 տոկոսից պակաս վճարումների դեպքում ստացված հասույթը էներգակիրներ ներմուծող, արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների միջև բաշխելու կարգը` համաձայն «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի:

3. Սահմանել`

ա) համակարգի ձեռնարկությունների ընդհանուր հաշվարկով 1998 թվականի և 1999 թվականի առաջին կիսամյակի ընթացքում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական նորմատիվային կորուստների առավելագույն թույլատրելի ցուցանիշները. բարձր լարման ցանցերի համար` 5,9 տոկոս, բաշխիչ ցանցերի համար` 11,4 տոկոս, իսկ ընդհանուր գերնորմատիվային կորուստներին` 1998 թվականին` 16,7 տոկոս, 1999 թվականի առաջին կիսամյակում` 16,0 տոկոս` էլեկտրակայանների հաղորդաձողերից առաքված էլեկտրաէներգիայի քանակի նկատմամբ.

բ) էներգահամակարգի ձեռնարկություններում էլեկտրաէներգիայի, գազի ու ջերմային էներգիայի կորուստների առավելագույն թույլատրելի սահմանները և էլեկտրակայանների կողմից սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի օգտագործման նորմատիվները, ինչպես նաև էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության համար պահանջվող վառելիքի ծախսի նորմաները յուրաքանչյուր տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` տվյալ տարվան նախորդող տարվա մինչև հուլիսի 1-ը (համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հաշվարկների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության նշանակած աուդիտորի եզրակացությամբ)` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի համաձայն, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգում տնտեսավարող սուբյեկտների հարկվող շահույթում էներգակիրների կորուստների հաշվառման կարգը` հաշվի առնելով սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշները` հաստատված ըստ յուրաքանչյուր ձեռնարկության և նրա տեխնոլոգիական օղակների:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կազմակերպել «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության 1996-1998 թվականների գործունեության, էներգակիրների սպառման, արտադրանքի իրացման, պարտապանների և պարտատերերի հետ հաշվարկների շարժի աուդիտ ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ մինչև 1998 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել ձեռնարկության 1999-2001 թվականների գործունեության բիզնես-ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը (անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև անկախ խորհրդատվական ֆիրմաներ) կամ «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության հետագա ճակատագրի վերաբերյալ այլ առաջարկություններ:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 3-ամսյա ժամկետում մշակել (լրամշակել) ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխանաբար ոռոգման, խմելու ջրերի և ջեռուցման համակարգերի 1999-2001 թվականների տնտեսական բարեփոխումների և ֆինանսական վերականգնման ծրագրերը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համագործակցելով Երևան քաղաքի թաղապետարանների և մյուս համայնքների ղեկավարների հետ, երկամսյա ժամկետում ճշգրտել 1997 թվականին նախկին բնակշահագործման տնտեսությունների և 1998 թվականին դրանց իրավահաջորդների կողմից բնակչությունից խմելու ջրի մատակարարման, կոյուղու ու կենտրոնացված ջեռուցման համար գանձված գումարների մեծությունը (փոխադարձ հաշվարկների ակտերի հիման վրա) և ապահովել դրանց փոխանցումը համապատասխանաբար Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, «Հայջրմուղկոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ու ջեռուցման համակարգի ձեռնարկություններին` վերջիններիս կողմից էներգակիրների դիմաց պարտքերի մարման համար:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 7-րդ կետում նշված հաշվարկների արժանահավատությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ընտրանքային կարգով կազմակերպել դրանց աուդիտ:

9. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունների (բացի գազի համակարգից) պետական բաժնեմասերի կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների (ցանկը կցվում է) կառավարման համակարգը` նախատեսելով, որ`

ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների կողմից համատեղ, իսկ համատեղ հաստատման անհնարինության դեպքում տարաձայնությունները լուծվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ,

ձեռնարկությունների և կազմակերպությունների կառավարումն իրականացնում է գլխավոր տնօրենի կողմից ղեկավարվող վարչությունը` բաղկացած նաև ֆինանսների տնօրենից, տնօրեն-ճարտարագետից, առևտրային տնօրենից, գլխավոր հաշվապահից և, անհրաժեշտության դեպքում, գիտության գծով տնօրենից ու կարգավար-տնօրենից, որոնք աշխատանքի նշանակվում և աշխատանքից ազատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի համատեղ հրամաններով,

վարչության հետ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը կնքում են պայմանագրեր` ձեռնարկության առնվազն 4-5 տարվա ծրագրերի իրականացման համար,

ընկերության վերահսկիչ հանձնաժողովին (հսկիչին) կամ աուդիտորին նշանակում (ընտրում) է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացմամբ, անհրաժեշտության դեպքում, առանձին ընկերություններում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող են ստեղծվել ընկերության խորհուրդներ և նշանակվել դրանց անդամները.

բ) վարչության անդամների պաշտոնական պարտականությունները, իրավասությունների սահմանները և վարձատրության դրույքաչափերի սանդղակը.

գ) վարչության հետ կնքվող պայմանագրերին ներկայացվող պարտադիր պահանջները` ներառելով նաև ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խրախուսման և նյութական պատասխանատվության պայմանները.

դ) էներգապետհսկողության գործունեության կատարելագործման մասին որոշման նախագիծ.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրություններում և կառուցվածքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան որոշումների նախագծեր:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի հետ համատեղ արտասահմանյան համապատասխան խորհրդատուի հետ քննարկելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ և օրենսդրական ակտերի նախագծեր առանձին ձեռնարկություններում բավարար երաշխիքներով լիազորագրային կառավարման կամ շահագործման պայմանագրի համակարգ ներդնելու վերաբերյալ:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու մյուս շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ`

ա) մշակել և 15-օրյա ժամկետում հաստատել 1998 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ բյուջետային հիմնարկների ու Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրական, ջերմային էներգիա և գազ սպառող ձեռնարկությունների կողմից էներգակիրների համար ունեցած ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտքերի մարման ժամանակացույց և 1998 թվականի մնացած ժամանակահատվածում նշված հիմնարկների և ձեռնարկությունների կողմից սպառվելիք էներգակիրների համար վճարումների ու էներգահամակարգի ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտքերի մարման ժամանակացույցեր.

բ) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ` նպատակ ունենալով էներգահամակարգի, ոռոգման և խմելու ջրերի տնտեսության ձեռնարկություններին տրամադրել հարկային արտոնություն` հաշվարկվող այն տույժերի մասով, որոք կապված են էներգակիրների, ոռոգման և խմելու ջրերի (կոյուղու) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարեկան արդյունքներով բյուջետային հիմնարկների սպառած էլեկտրաէներգիայի վճարման և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներ ստացած ձեռնարկությունների թերֆինանսավորման, ֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տրված գերավճարների վերադարձման ժամկետների ուշացման հետ.

գ) մեկամսյա ժամկետում մշակել էներգահամակարգի դեբիտորական պարտքերի գանձման արդյունավետ մեխանիզմներ` նախատեսելով ֆակտորինգի, ֆինանսական հաստատությունների հետ շուկայական գործառնությունների մեթոդներ, սնանկացման հայցերի հարուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել առաջարկություն դեբիտորների հետ աշխատանքներում պետական այլ մարմիններ ներգրավելու վերաբերյալ.

դ) մինչև 1999 թվականի հունիսի 1-ը ապահովել էներգետիկայի համակարգի ձեռնարկությունների 1998 թվականի տարեկան հաշվապահական հաշվառման վարման վիճակի և ճշտության աուդիտի իրականացումը:

13. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`

ա) խստորեն ապահովել ենթակա բյուջետային հիմնարկների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեին համապատասխան մշակված և համապատասխան բաշխիչ էլեկտրացանցերին, բյուջետային հիմնարկներին հաղորդված ամսական սահմանաքանակներում.

բ) էլեկտրաէներգիայի սպառման սահմանաքանակները գերազանցած բյուջետային հիմնարկների ղեկավար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ենթարկել վարչական կամ նյութական պատասխանատվության.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ձեռնարկված միջոցների մասին հաշվետվություն` նպատակ ունենալով ստեղծելու էներգախնայողության և սահմանաքանակների գերազանցումը կանխարգելող գործուն մեխանիզմներ:

14. Սահմանել, որ`

ա) բաշխիչ էլեկտրացանցերի պաշտոնատար անձանց և անձնակազմերին արգելվում է բյուջետային հիմնարկների 1998 թվականի տարեկան սահմանաքանակներն սպառվելու դեպքում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շարունակել դրանց էլեկտրաէներգիայի մատակարարումը.

բ) բյուջետային հիմնարկներին էլեկտրաէներգիայի սպառման տարեկան սահմանաքանակից ավելի էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է թույլատրվել ֆինանսավորման այլ աղբյուրներից կատարվող կանխավճարների սահմաններում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ` համապատասխան ֆինանսավորում ապահովելու նպատակով:

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին` համագործակցելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ`

ա) 15-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Ռայֆայզեն ինվեսթմենթ» և «Բեն-Շահար ասոշիեյթեդ» ֆիրմաների կոնսորցիումի հետ էներգետիկայի ձեռնարկությունների սեփականաշնորհման խորհրդատվության վերաբերյալ կնքվելիք պայմանագրի նախագիծ.

բ) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել էներգետիկայի ձեռնարկությունների սեփականաշնորհման ռազմավարության, դրա եղանակների, ձևերի և մեխանիզմների վերաբերյալ տարբերակային մոտեցումները, ինչպես նաև տեղական ներդրումների ներգրավման հնարավորությունները` քննարկելով արտասահմանյան խորհրդատուի հետ.

գ) բանակցել հնարավոր ռազմավարական ներդրողների հետ` նրանց մոտեցումները, ներդրումների ծավալները, հնարավոր առաջարկությունները գնահատելու նպատակով.

դ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 30-ը լրամշակել էներգակիրների սակագների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության մինչև 2001 թվականի կանխատեսումները:

16. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտի համակարգի հիմնական միջոցների` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադիր հիմնադրամին կատարվելիք ներդրումների դիմաց 148,5 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով 1998-2001 թվականներին բնական գազի ստացման ժամանակացույցին (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության պետական ձեռնարկությունների ԵՎ կազմակերպությունների

1. «Հայէներգո» ՊՓԲԸ


Էլեկտրակայաններ

 

2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

3. «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ

4. «Սևան-Հրազդան կասկադ» ՊՓԲԸ

5. «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ

6. «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ

7. «Որոտանի ՋԷԿ-երի համակարգ» ՊՓԲԸ


էլեկտրացանցային ձեռնարկություններ

 

8. «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ

9. «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ

10. «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ

11. «Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ

12. «Բարձրավոլտ էլեկտրացանց» ՊՓԲԸ


Ինստիտուտներ

 

13. «Էներգետիկայի ինստիտուտ» ՊՓԲԸ

14. «Հայատոմ» ինստիտուտ» ՊՓԲԸ

15. «Հայգազնախագիծ» ինստիտուտ» ՊՓԲԸ

16. «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտ» ՊՓԲԸ

17. «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» ՊՓԲԸ

18. «Հայէներգացանցնախագիծ» ինստիտուտ» ՊՓԲԸ

 

Շինարարական կազմակերպություններ

 

19. «Հիդրոէներգաշին» ՊՓԲԸ

20. «Հիդրոմասնագետշին» ՊՓԲԸ

21. «Էներգացանցշին» ՊՓԲԸ

22. «Էլեկտրաշինարար» ՊՓԲԸ

23. «Հայէներգաջերմամեկուսացում» ՊՓԲԸ


Նորոգման, կարգաբերման և սպասարկման ձեռնարկություններ

 

24. «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» ՊՓԲԸ

25. «Ատոմսերվիս» ՊՓԲԸ

26. «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» ՊՓԲԸ


Այլ ձեռնարկություններ

 

27. «Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ

28. «Երկրաէներգետիկա» ՊՓԲԸ

29. «Ինտելեկտ» ՊՓԲԸ

30. էներգետիկական տեխնիկում

31. «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ

32. «Հայատոմէլեկտրամոնտաժ» ՓԲԸ

33. «Էներգաքիմպաշտպանություն» ՓԲԸ

34. «Ատոմջերմաէլեկտրամոնտաժ» ՓԲԸ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադիր հիմնադրամին կատարվելիք ներդրումների դիմաց 148,5 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով 1998-2001 թվականների բնական գազի ստացման


Չափի միավորը

1998

1999

2000

2001

Ընդամենը

Քանակը մլն խոր. մ

600

600

500

421

2121

Գինը * 1000 խոր. մ/ԱՄՆ-ի դոլար

70

70

70

70

70

Գումարը հազար ԱՄՆ-ի դոլար

42000

42000

35000

29500

148500

 

*«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կապված բնական գազի (1000 խոր. մ) գինը` Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, ընդունված է 70 ԱՄՆ-ի դոլար նախնական` առանց ԱԱՀ-ի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.11.2003, N 1694-Ն 30.01.2004, N 555
20.02.1999, N 81 04.03.1999, N 555
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան