Գլխավոր տեղեկություն
Համար
N 534
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 1998 թվականի N 534
քաղ. Երևան

 

վարձակալած պետական գույքը մասնավորեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալած պետական գույքը (ցանկը կցվում է) դրանց վարձակալներին:

2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

ց ա ն կ

 

ուղղակի վաճառքի ձԵՎով մասնավորեցվող վարձակալած պետական գույքի

 

NN
 ը/կ 
Վարձակալած գույքի անվանումը Հասցեն Տարածքը
(քառ.մ)
Գնահատված արժեքը
(դրամ)
Գնորդի անունը կամ անվանումը
1. տարածք քաղ. Սևան, Սևանեցու 9 46.7 703834 «Արգիշտի» ՍՊԸ
2. տարածք քաղ. Վանաձոր, Թումանյան 3 129.36 3899273 «Վանաձոր» ՓԲԸ
3. տարածք քաղ. Երևան, Գլինկայի 9 907.71 42522599 «Թագուհի» արտադրական կոոպերատիվ
4. գույք քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 9 - 125229 անհատ ձեռներեց Ռ. Պետրոսյան
5. տարածք քաղ. Երևան, Արաբկիր, 37-րդ փող., 3/2 253.17 7631253  «Անի» արտադրական կոոպերատիվ
6. տարածք քաղ. Երևան, Թումանյան 11 127.48 23055625 «ՀՄԽ» ՍՊԸ
7. տարածք քաղ. Երևան, Մամիկոնյանց 62 161.8 12192763 «Գիտության և տեխնիկայի համագործակցության արտադրական կոմերցիոն կենտրոն» ՍՊԸ