Գլխավոր տեղեկություն
Համար
N 508
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.1998-26.10.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2000

040.0508.13.08.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 508

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի օգոստոսի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

«գ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

«դ» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետությունում ներմուծված և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը չիրացված գարեջրի» բառերը.

բ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից հանել «22.03 գարեջուր» տողը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետից հանել «իսկ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից` սահմանված կարգով չդրոշմավորված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված գարեջրի իրացումը Հայաստանի Հանրապետությունում» բառերը.

«ե» ենթակետից հանել «մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը ձեռք բերված և չիրացված` սահմանված կարգով չդրոշմավորված գարեջրի» բառերը.

բ) որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկից հանել «22.03 գարեջուր» տողը:

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գարեջուր արտադրողների հարկային պարտավորությունների ծավալների և կատարման ընթացքի նկատմամբ խիստ հսկողություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան