«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2000 թվականի N 169
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկի «Ապրանքի անվանումը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի» սյունակի առաջին տողում «2208» թիվը փոխարինել «2204, 2205, 2206, 2208» թվերով.
բ) որոշման 2-րդ կետում`
«բ» ենթակետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն» որոշման 3-րդ կետով հաստատված կարգով սահմանված դեպքերի և» բառերով.
«գ» ենթակետում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել «մայիսի 1-ից» բառերով.
«դ» ենթակետում «հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «օգոստոսի 1-ից» բառերով.
«ե» ենթակետում «10 դրամ» բառերը փոխարինել «25 դրամ» բառերով.
«զ» ենթակետում «50 դրամ» բառերը փոխարինել «25 դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |