Գլխավոր տեղեկություն
Համար
N 493
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 1998 թվականի N 493

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 570 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 208 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 10-ի «Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ծախսերի ֆինանսավորման կարգի կատարելագործման մասին» N 570 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

հանել որոշման 3-րդ և 4-րդ կետերը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի կանոնադրության գրանցման և դրա հետ կապված առաջնահերթ միջոցառումների մասին» N 208 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը, 3, 4 և 6-րդ կետերը.

բ) որոշմամբ գրանցված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի կանոնադրությունում`

2.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների ֆինանսավորումն ու իրականացումը»,

հանել 2.1 կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը,

3.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին տրամադրվող միջոցներից»,

 3.2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) հաշմանդամների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների, միայնակ չաշխատող կենսաթոշակառուների, ինչպես նաև աշխատավորների ու նրանց ընտանիքների առողջարանակուրորտային բնույթի միջոցառումների կազմակերպման համար այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին»,

հանել 3.2-րդ կետի «դ», «ե», «է», «ը» ենթակետերը,

հանել 4.7, 4.8, 4.9-րդ կետերը,

հանել 4.11-րդ կետի առաջին և հինգերորդ պարբերությունները,

4.12-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- վերահսկողություն են սահմանում գործատուների կողմից սոցիալական ապահովագրության նպաստների նշանակման և վճարման օրինականության նկատմամբ»,

հանել 4.12-րդ կետի չորրորդ և հինգերորդ պարբերությունները, հանել 4.13, 5.1, 5.2, 5.3, 5.5 և 5.6-րդ կետերը:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների ցանկը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998
ԹՎԱԿԱՆԻ
օգոստոսի 12-Ի N 493 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի եվ Հայաստանի Հանրապետության կառավարության ուժը կորցրած որոշումների

 

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքի գործունեության հետ կապված առաջնահերթ միջոցառումների մասին» N 610 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին» N 605 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի կատարման ապահովող միջոցառումների մասին»N 52 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի մասին» N 260 որոշումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 30 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 5-ի «Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և վճարման կարգի մասին» N 344 որոշումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին» N 605 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 413 որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում ապահովադիրների գրանցման կարգի մասին» N 659 որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի փետրվարի 7-ի «Գյուղացիական տնտեսությունների, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների սեփականատերերի պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի և դրանց վճարման կարգի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 97 որոշումը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի N 30 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 505 որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 28-ի «Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափերի սահմանման մասին» N 64 որոշումը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգը հաստատելու մասին» N 176 որոշումը: