Գլխավոր տեղեկություն
Համար
N 698
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2000-19.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հոկտեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2000 թվականի N 698
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192, մայիսի 30-ի N 271, հուլիսի 3-ի N 349 և հոկտեմբերի 10-ի N 627 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ե) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 հոկտեմբերի 2000 թ.

ե1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

ե2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 4-րդ կետի «ե2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 7 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 7 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե1» ենթակետի դրույթները».

 

1 հունվարի 2002 թ.

բ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«գ) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 հոկտեմբերի 2000 թ.

գ1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

գ2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

Սույն որոշման 6-րդ կետի «գ2» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ1» ենթակետի դրույթները».

 

1 հունվարի 2002 թ.

գ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8. Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 հոկտեմբերի 2000 թ.

8.1 Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

8.2 Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

 

Սույն որոշման 82-րդ կետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրի տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 81-րդ կետի դրույթները».

 

1 հունվարի 2002 թ.

դ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն»:

 

1 հունվարի 2002 թ.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան