Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (23.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.12.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

23 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 11

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 76-րդ հոդվածի համաձայն՝ 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունների համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի՝ համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2008 թվականի համար շահութահարկի վերջնական գումար։ Նույն օրենքի 47.1-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 31.2-րդ հոդվածի համաձայն՝ 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չի կարող պակաս լինել այդ տարվա համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի՝ համախառն եկամտի 10%-ից, որը համարվում է 2008 թվականի համար եկամտահարկի վերջնական գումար։ Նույն օրենքի 29.1-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն նվազագույն եկամտահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների եկամտահարկից:

Միաժամանակ՝

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի ապրիլի 2-ի N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելվածով սահմանված շահութահարկի հաշվարկի ցուցումների համաձայն հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը (տող 0500x20%)») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)՝ որպես 0500 տողի և 20%-ի արտադրյալ, ինչպես նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարները (տող 0600Ա),

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1088-Ն որոշմամբ հաստատված ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկի (հավելված N 2) 58-րդ տողին վերաբերող լրացման բացատրությունների համաձայն այդ տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[23]+տող[49]+տող[57])։

2008 թվականի տարեկան շահութահարկի և տարեկան եկամուտների մասին հաշվարկների լրացման առումով հարկ վճարողների կողմից նշված իրավական ակտերի դրույթները տարբեր կերպ են մեկնաբանվում։

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած առևտրային կազմակերպությունները 2008 թվականի շահութահարկի հաշվարկի 0600 տողում նշում են հաշվարկի 0500 տողի և 20%-ի արտադրյալը՝ համախառն եկամտի 2%-ի և 10%-ի սահմաններում, գումարած 2008 թվականին ավարտված ստուգումներով լրացուցիչ հայտնաբերված՝ նախորդ տարիներին վերաբերող շահութահարկի գումարները (տող 0600Ա)։

2. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերը 2008 թվականի եկամտահարկի հաշվարկի [58] տողում նշում են հաշվարկի տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[23]+տող[49]+տող[57])՝ տվյալ տարվա համախառն եկամտի (տող[1]+տող[19]/սյունակ[16]+տող[20]/սյունակ[16]+տող[21]/սյունակ[16]+տող[22]/սյունակ[16]+տող[24]+տող[44]/I...XII) 2%-ի և 10%-ի սահմաններում:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան