Գլխավոր տեղեկություն
Համար
N 510
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 1998 թվականի N 510

քաղ. Երևան

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Ամերիկյան Կարմիր խաչի կողմից աղետի գոտում բնակելի շենքեր կառուցելու և տուժած կարիքավոր քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ծրագրին (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լինսի հիմնադրամը Հայաստանի երկրաշարժի գոտում բնակելի շենքերի կառուցման համար հատկացրել է Ամերիկյան Կարմիր խաչին (ԱԿԽ) 5 մլն ԱՄՆ-ի դոլարի գրանտ: Այդ գումարների հաշվին երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակավայրերում` Շիրակի և Լոռու մարզերի տարածքներում, Ամերիկյան Կարմիր խաչը իրականացնելու է բնակելի շենքերի շինարարություն և դրանք հատկացնելու է երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիքավոր դարձած անձանց:

 

Ծրագրի խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակն է մշտական կացարաններով ապահովել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիքավոր դարձած անձանց, որոնք բնակվում են երկրաշարժից անմիջապես հետո տրամադրված ժամանակավոր կացարաններում (փոքր չափերի, գերբնակեցված, երկաթյա թիթեղներից պատրաստված և տարիների ընթացքում կոռոզիայի ենթարկված տնակներում): Վերոհիշյալ կացարանները ջերմամեկուսացված չեն, չունեն հիգիենիկ-սանիտարական պայմաններ և նախատեսված չեն եղել ծառայել այսքան երկար ժամանակ որպես կացարան: Ծրագրի համաձայն զգալիորեն կբարելավվի նշված շահառուների բնակարանային պայմանները, ինչպես նաև կխթանվի տնտեսությունը` տեղական արտադրության շինանյութեր ձեռքբերելով, և շինարարական կազմակերպություններում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռնվի:

 

Ծրագրի իրականացումը

 

ԳՅՈՒՄՐԻ

 

Գյումրիի տարածքում ընտրված է մեկ շինարարական հրապարակ (58 բ միկրոշրջան, Անի-2 թաղամաս, N 13 բնակելի թաղամաս), որը համապատասխանում է բոլոր ծրագրային չափանիշներին, բաղկացած է միայն շենքերի հիմքերից, որը թույլ կտա ապահովել շինարարության որակը: Շենքերը աշխարհագրական տեսակետից կենտրոնացված են, անհրաժեշտ ենթակառուցվածքները մասամբ ավարտված են, շենքերը որևէ ենթակայության տակ չեն գտնվում, ինչը թույլ կտա Ամերիկյան Կարմիր խաչին ընտրել ծրագրի շահառուներին և շենքի դիզայնը համապատասխանեցնել սեյսմիկ կոդին: Տարածքը թույլ կտա հետագայում լրացուցիչ ֆինանսավորման առկայության դեպքում ընդլայնել շինարարությունը:

Այնտեղ նախատեսված է կառուցել յոթ շենք, որից հինգ շենքերի հիմքերը կառուցված են եղել նախկինում, բայց արտաթողնված ամրանները կտրվել են և պետք է հաշվի առնվեն նոր նախագծում: Մյուս երկու շենքերի հիմքերը պետք է փոխվեն և լցվեն:

Ըստ ներկայիս նախահաշիվների Գյումրիի, շինարարության ընդհանուր ծավալը կլինի`

 

Շենք N 13.1.1 A 720 քառ. մ 8 բնակարան
Շենք N 13.1.1 B 1.863 քառ. մ 24 բնակարան
Շենք N 13.1.1 V 662 քառ. մ 12 բնակարան
Շենք N 13.1.1 G 1.440 քառ. մ 16 բնակարան
Շենք N 13.1.1 D 662 քառ. մ 12 բնակարան
Շենք N 13.1.1 E 1.863 քառ. մ 24 բնակարան
Շենք N 13.1.2 1.117 քառ. մ 16 բնակարան

 

Շենքերը բաղկացած են մեկ, երկու, երեք և չորս սենյականոց բնակարաններից: Բնակարանների իրական արժեքը կպարզվի միայն այն ժամանակ, երբ մրցույթի գործընթացը կավարտվի և շինարարական պայմանագրերը կնքված կլինեն:

Մրցույթի անցկացման ընթացքում կպարզվի այս տարածքում մեկ լրացուցիչ շենքի շինարարության հնարավորությունը շենք N 13.1.3, 1.545 քառ. մ, 16 բնակարան (8 հատ երեք սենյականոց, 2 հատ չորս սենյականոց և 6 հատ հինգ սենյականոց):

 

ՎԱՆԱՁՈՐ

 

Վանաձորի «Տարոն-4» թաղամասի շինարարական հրապարակը կազմված է յոթ շենքերից, որոնցից հինգի հիմքերը ավարտված են, իսկ մեկ շենքի նկուղի պատերը լրացված են: Մնացած երկու շենքերի միայն հողային աշխատանքներն են ավարտված:

 

Ըստ ներկայիս նախահաշիվների, Վանաձորի շինարարության ընդհանուր ծավալը կլինի`

 

Շենք N 55 587 քառ. մ 11 բնակարան
Շենք N 56 587 քառ. մ 11 բնակարան
Շենք N 57 1174 քառ. մ 22 բնակարան
Շենք N 58 1174 քառ. մ 22 բնակարան
Շենք N 60 587 քառ. մ 11 բնակարան
Շենք N 61 587 քառ. մ 11 բնակարան
Շենք N 62 1174 քառ. մ 22 բնակարան

 

Շենքերը բաղկացած են 30 մեկ սենյականոց, 30 երկու սենյականոց, 50 երեք սենյականոց բնակարաններից: Կրկին մրցույթի գործընթացը և պայմանագրերի կնքումը կորոշեն ծրագրի վերջնական ծավալը:

Երկու քաղաքներում էլ շենքերի նախնական նախագծերը ունեն միաձույլ բետոնե կառուցվածք, միաձույլ հատակածածկեր: Ելնելով նախատեսված քաղաքներում շենքերի ուսումնասիրությունից և հաշվի առնելով նման կառույցի իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիան և սարքավորումները, որոշվեց վերանայել առկա նախագծերը: Ծրագրով նախատեսված յուրաքանչյուր քաղաքում` Գյումրիում և Վանաձորում, ԱԿԽ-ի ինժեներները ընտրել են կառուցվածքային համակարգ` երկաթբետոնի և տուֆից քարի համակցմամբ (կոմպլեքս կառուցված): Վերանախագծումը ավարտված է և մրցույթի գործընթացը սկսելու համար անհրաժեշ բոլոր փաստաթղթերը պատրաստ են:

 

Շահառուների ընտրությունը

 

ԱԿԽ-ի կողմից կառուցվող շենքերի բնակարանների ապագա շահառուների ընտրության պրոցեսի խնդրի լուծման նպատակով սոցիալական աշխատանքի պատվիրակը հիմնել է խորհրդատուների խումբ, որի կազմի մեջ ընդգրկվել են ակադեմիայի, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք, Հայկական Կարմիր խաչի և Ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներ:

1999 թ. սեպտեմբերին կարիքավորության չափանիշները կհրապարակվեն մամուլում և ԱԿԽ-ի կողմից կառուցված շենքերի բոլոր պոտենցիալ շահառուները կհրավիրվեն լրացնելու դիմումի ձևերը: Դիմումների մանրամասն ուսումնասիրությունից հետո մոտ 400 պոտենցիալ շահառուներ կընտրվեն հարցազրույցի համար: Հիմնվելով հարցազրույցների արդյունքների և կարիքավորության լրացուցիչ չափանիշների վրա` ԱԿԽ-ն կկատարի բնակարանների շահառուների ընտրությունը:

 

Ծրագրի իրականացման ժամկետները

 

Մրցույթի արդյունքների և կնքված համաձայնագրի համաձայն կնախատեսվի շենքերի կառուցման ժամկետները` ըստ ներքոհիշյալ ժամանակացույցի.

 

ԳՅՈՒՄՐԻ

 

Շենք N 13.1.1 A նախատեսված ավարտը` 1999 թ. նոյեմբերի 20
Շենք N 13.1.1 B նախատեսված ավարտը` 1999 հոկտեմբերի 10
Շենք N 13.1.1 V նախատեսված ավարտը` 1999 հոկտեմբերի 20
Շենք N 13.1.1 G նախատեսված ավարտը` 1999 նոյեմբերի 5
Շենք N 13.1.1 D նախատեսված ավարտը` 1999 նոյեմբերի 5
Շենք N 13.1.1 E նախատեսված ավարտը` 1999 հոկտեմբերի 20
Շենք N 13.1.2 նախատեսված ավարտը` 1999 նոյեմբերի 20

 

ՎԱՆԱՁՈՐ

 

Շենք N 55 նախատեսված ավարտը` 1999 թ. օգոստոսի 31
Շենք N 56 նախատեսված ավարտը` 1999 օգոստոսի 31
Շենք N 57 նախատեսված ավարտը` 1999 օգոստոսի 31
Շենք N 58 նախատեսված ավարտը` 1999 սեպտեմբերի 10
Շենք N 60 նախատեսված ավարտը` 1999 օգոստոսի 17
Շենք N 61 նախատեսված ավարտը` 1999 օգոստոսի 17
Շենք N 62 նախատեսված ավարտը` 1999 օգոստոսի 17