040.0461.24.07.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 461
քաղ. Երևան
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել`
ա) ավտոտրանսպորտային միջոցների (անկախ սեփականության ձևից) սև հիմնագույնի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 31-ը.
բ) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.
գ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Սահմանել, որ արգելվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներում պետական համարանիշերը չփոխանակած ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|