Գլխավոր տեղեկություն
Համար
N 453
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.07.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1998 թվականի N 453
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՇՈՂԱԿՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 18 և 24 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած «Շողակն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման ծրագրին և այն վերակազմավորել առանձնացման միջոցով` ստեղծելով «ԴԻ ՍԻ ԷՅ» պետական փակ բաժնետիրական ընկերություն:

2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «ԴԻ ՍԻ ԷՅ» պետական փակ բաժնետիրական ընկերության առանձնացման գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան