Գլխավոր տեղեկություն
Համար
N 349
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.1998-16.12.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.1998

040.0349.08.06.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1998 թվականի N 349
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ֆոնդային բորսաներում պետական բաժնետոմսերի վաճառքի միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների ելակետային տվյալները, գործարար-ծրագրերը, 1996-1997 թվականների գործունեության շահութաբերության ցուցանիշները, կրեդիտորական, այդ թվում` ժամկետանց պարտքերի մասին տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր` սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
հունիսի 8-ի N 349 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

1. «Ալմաստ» ՓԲԸ

2. «Արաքս» կոշիկի ֆաբրիկա» ՓԲԸ

3. «Արթիկ-տուֆ» ՊՓԲԸ