Գլխավոր տեղեկություն
Համար
N 218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.05.1999-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

15 ապրիլի 1999 թվականի N 218

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով իրականացվում է այն ընկերություններում, որոնց բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը գտնվում է պետության սեփականության ներքո».

բ) 3-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) բաց բաժանորդագրությունն ավարտելուց հետո հրավիրում է ընկերության բաժնետերերի առաջին ժողովը (այսուհետև` առաջին ժողով), որի ընթացքում հաստատվում է ընկերության բաժնետերերի ցուցակը, որը հանձնվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը` «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետերերի ռեեստրի վարման և պահպանման գործը կենտրոնացված կարգով իրականացնելու համար: Բաժնետերերի ցուցակում ներառվում են բաժնետերերի կազմի, բաժնետոմսերի քանակի վերաբերյալ ու ռեեստրի վարման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ, և առանձին նշվում է մասնակի անհատույց, ինվեստիցիոն սեփականաշնորհման, փակ ու բաց բաժանորդագրության, ինչպես նաև փակ տեղաբաշխման բաժնետոմսերի ընդհանուր քանակը»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան