Գլխավոր տեղեկություն
Համար
N 218
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.1998-15.04.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
02.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.1998

040.0218.02.04.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 ապրիլի1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 1998 թ. N 218

քաղ. Երևան

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 2-ի «1998 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետությունում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1998 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 1998 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (Ֆլյուրո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ տեղափոխումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1998 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 15-ը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1998 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

15. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 2-ի N 218 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Ս. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
Հ. Խաչատրյան - ՀՀ գլխավոր դատախազ
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Ր. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)
                    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 2-ի N 218 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

 

Տարածաշրջանների և զինկոմիսարիատների անվանումը

Հանձնաժողովների անդամները

1

2

Երեվան    
Արաբկիրի Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
(հանձնաժողովի նախագահ)
Մաշտոցի
Կենտրոնի
Մ. Գրիգորյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի
առաջին տեղակալ
Նոր Նորքի Ա. Թամազյան - Երևան քաղաքի դատախազ
Շահումյանի
Շենգավիթի
Մ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական
ոստիկանության Երևանի կայազորի բաժնի պետի պաշտոնակատար
Էրեբունու Ա. Զաքարյան - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ
Արագածոտն Ռ. Մկրտչյան - Արագածոտնի մարզպետի պաշտոնակատար
(հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ապարանի Ռ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի
գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ
Թալինի Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
  Ս. Ղազարյան - Աշտարակի միջշրջանային դատախազ
Արարատ Դ. Զադոյան - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության
անձնակազմի հետ տարվող աշխատանքների
վարչության պետ
Արարատի Հ. Բադալյան - Արտաշատի միջշրջանային դատախազ
Մասիսի Ս. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական
ոստիկանության վարչության պետի տեղակալ
  Գ. Գրիգորյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Արմավիր Հ. Հովսեփյան - Արմավիրի մարզպետի պաշտոնակատար
(հանձնաժողովի նախագահ)
Արմավիրի Մ. Կիրակոսյան - Արմավիրի զինվորական կայազորի պետ
Վաղարշապատի
(Էջմիածին)
Վ. Մկրտչյան - Արմավիրի միջշրջանային դատախազ
  Ս. Ենգոյան - ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի
գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Տ. Եսայան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Գեղարքունիք Ռ. Ղուկասյան - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գավառի Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Մարտունու
Սևանի

Ա. Ավագյան - Գավառի միջշրջանային դատախազ
Վարդենիսի Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու
զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ճամբարակի
(Կրասնոսելսկ)
Զ. Եպիսկոպոսյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Լոռի Ս. Այվազյան - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի
Սպիտակի
Ս. Միրզոյան - բանակային կորպուսի հրամանատար
Ստեփանավանի Ռ. Հարությունյան - Վանաձոր քաղաքի դատախազ
Տաշիրի
Գուգարքի
Կ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի
զինվորական ոստիկանության բաժնի պետ
Թումանյանի Ա. Ղահրամանյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Կոտայքի Ս. Ստեփանյան -Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի (Աբովյան) Գ. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-
վերահսկիչ հանձնաժողովի նախագահ
Հրազդանի
Չարենցավանի
Մ. Սարգսյան - Հրազդանի միջշրջանային դատախազ
Եղվարդի
(Նաիրի)
Ռ. Մկրտումյան

- ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի
գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ

  Ա. Երիցյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Շիրակ Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գյումրիի Գ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արթիկի Վ. Ավագյան - Գյումրի քաղաքի դատախազ
Աշոցքի
Անիի
Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության Գյումրիի
զինվորական ոստիկանության բաժնի պետ
Ախուրյանի Ա. Գիզիրյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Սյունիք Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի Մ. Գրիգորյան - բանակային կորպուսի հրամանատար
  Ս. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերստուգիչ-
վերահսկիչ հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետ
Գորիսի Ա. Մկրտչյան - Կապանի միջշրջանային դատախազ
Սիսիանի
Մեղրու
Ի. Իշխանյան - ՀՀ պաշտպանության նախարարության Կապանի
զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Գ. Կարապետյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Վայոց ձոր Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի Յու. Խաչատուրով - բանակային կորպուսի հրամանատար
Վայքի Ս. Գոգինյան - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ
  Մ. Նանուշյան - ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական
ոստիկանության վարչության պետի տեղակալ
  Վ. Սարգսյան - մարզային ներքին գործերի վարչության պետ
Տավուշ Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի
Դիլիջանի
Մ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Բերդի (Տավուշ) Ա. Գևորգյան - Իջևանի միջշրջանային դատախազ
Նոյեմբերյանի Հ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի
զինվորական ոստիկանության բաժնի պետ
  Ա. Վասիլյան - մարզային ներքին գործերի վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

                 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 2-ի N 218 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

կենտրոնական բժշկական հանձնաժողովի

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ղազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ
Հ. Գոգինյան - ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ
Ա. Թոփչյան - թերապևտ
Վ. Դարբինյան - նյարդաբան
Գ. Բաբայան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Հ. Սարուխանյան - վիրաբույժ
Ս. Թորոսյան - հոգեբույժ
Ա. Շաքարյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկային բժիշկ
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան