Գլխավոր տեղեկություն
Համար
N 198
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
24.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության Նախագահի
պաշտոնակատար Ռ. Քոչարյան
24 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 1998 թվականի N 198
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» N 339 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 362 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

բ) որոշման 10-րդ կետում «1997 թվականի դեկտեմբերի 31» բառերը փոխարինել «1998 թվականի օգոստոսի 1» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան