Գլխավոր տեղեկություն
Համար
N 71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.28/3(101)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2000 թվականի N 71
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև փոխառության և ծրագրի իրականացման պայմանագրի շրջանակներում Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի նախագծային և շինարարության վերահսկման աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպության ընտրության մրցույթի հաղթող ճանաչել «Փրոջեքթ ընդ Դիզայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 325000 ԱՄՆ-ի դոլար ֆինանսական առաջարկությանը համապատասխան` համաձայն հավելվածի:

2. Հաստատել նշված ծրագրի իրականացման գրասենյակի ծախսերի նախահաշիվը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 19-ի N 71 որոշմամբ

 

 Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի իրականացման գրասենյակի ծախսերի


Ծախսի անվանումը     Հաշվարկված արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)

Աշխատավարձ   241000 
Վարձակալության վճար (գրասենյակ, բնակարան)    18000
Տրանսպորտային ծախսեր    8000
Հիմնական միջոցների ձեռքբերում    46000
Սպասարկման ծախսեր (կապ, էլեկտրամատակարարում, ջեռուցում և այլն)    17000
Գործուղման ծախսեր   35000

Ընդամենը

   365000

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 19-ի N 71 որոշման


Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր

 

Գյումրիում բնակելի թաղամասի շինարարության ծրագրի նախագծային աշխատանքների արժեքի

 


Աշխատանքի անվանումը    Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) 

Բնակարանների նախագծում   112500 
Սեյսմիկ վերլուծություն և նախագծում    47750
Ավտոտնակների նախագծում    3700
Արտաքին հաղորդակցուղիների նախագծում և շինարարության վերահսկում    15950
Բարեկարգման նախագծի կազմում    6600
Բնակարանների շինարարական նախագծերի կազմում   127000
Ավտոտնակների շինարարական նախագծերի կազմում   6300
Բարեկարգման շինարարական նախագծերի կազմում   5200
Ընդամենը    325000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Շ. Կարամանուկյան