Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.01.1998-09.06.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.31/2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.02.2005

040.0015.16.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 15
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների և ծառայությունների անվտանգության ապահովման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա սերտիֆիկացված արտադրանքի իրացման (ծառայությունների մատուցման) և գովազդի ժամանակ համապատասխանության սերտիֆիկատների կիրառման կարգը (կցվում է).

դ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային սերտիֆիկացման համակարգի շրջանակներում` համաձայն ՀՍՏ 5 շարքի Հայաստանի ստանդարտների.

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև Հայպետստանդարտ)` համաձայնեցված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայպետստանդարտի հետ համատեղ մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտադիր սերտիֆիկացման ենթակա կապի միջոցների ցանկի մասին:

4. Հայպետստանդարտին` մամուլի և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իր պաշտոնաթերթում հրապարակել`

ա) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ցանկը` նշելով հավատարմագրման ոլորտը (տարին երկու անգամ).

բ) այն պետությունների սերտիֆիկացման ազգային համակարգերի ցանկը, որոնց հետ Հայպետստանդարտը ստորագրել է համաձայնագրեր սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման վերաբերյալ (տարին երկու անգամ):

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայպետստանդարտն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» N 417 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի N 205 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 17-ի N 136 որոշումների խմբագրությամբ):

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ

ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

1 2
0201 - 0204, 0206 - 0210 Միս և մսի ենթամթերք
0302 - 0307 Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ և ջրային

այլ անողնաշարավորներ

0401 - 0406 Կաթ և կաթնամթերք
0407, 0408 Թռչնի ձու
0409 Բնական մեղր
0702 - 0704, 0706 10 000,
0707, 0709-0712,
0713 10 900
Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ

ու պալարապտուղներ

0801 - 0812,
0813 10 000 - 0813 40 300
Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրուսային

ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ և կճեպներ

0901, 0902 Սուրճ, թեյ
1006 Բրինձ
1101 - 1104, 1108 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք
1501, 1502, 1507, 10 900
1509 - 1512, 1515 19 900,
1516, 1517
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող

ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող

նյութեր, պատրաստի սննդի յուղեր, կենդանական կամ բուսական

ծագում ունեցող մոմեր 

1601 - 1605 Մսից, ձկից, խեցգետնանմաններից, կակղամորթներից

կամ ջրային այլ անողնաշարավորներից

պատրաստված արտադրանք

1701 - 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, ծամոն
1801, 1804 - 1806 Կակաո և կակաոյից պատրաստված մթերք
1901, 1902, 1905 Հացահատիկից, ալյուրից, օսլայից և կաթից

պատրաստվող մթերք, ալրային հրուշակեղեն

2001 - 2009 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ բույսերի այլ

մասերի վերամշակումից ստացվող մթերք

2101 - 2105, 2106 90 100 Խառը սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ
2201 - 2209 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2401 - 2403 Ծխախոտ և դրա արդյունաբերական փոխարինիչներ
2501 00 910 Կերակրի աղ
2707, 2710, 2711 Նավթամթերք
2936 Վիտամիններ
3001 - 3006 Դեղագործական արտադրանք
3101 - 3105 Պարարտանյութեր
3303, 3304, 3305, 3306 Օծանելիք, կոսմետիկական պատրաստուկներ, մազերի 

խնամքի միջոցներ, ատամի փոշի և մածուկ

3401, 3402 Օճառ, մակերեսային ակտիվ օրգանական նյութեր
3605 Լուցկի
3808, 3819, 3820 Թունաքիմիկատներ, արգելակային հեղուկներ, 

հակասառեցնող բաղադրություններ և հեղուկներ

3923, 3924 Պլաստմասսայե իրեր
4011 (բացի
4011 30 100), 4013
Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ մարդատար 

և բեռնատար ավտոմեքենաների համար

4014 90 100 Տարբեր ծծակներ ռետինից և նմանատիպ իրեր 

երեխաների համար

6107 - 6109, 6111, 6112,
6115, 6116
 
Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից, մանկական 

տրիկոտաժե սպորտային համազգեստներ, լողազգեստներ,

գուլպաներ, նասկեղեն, ձեռնոցներ

6207, 6211 Մանկական սպիտակեղեն, սպորտային, դահուկային 

համազգեստներ, լողազգեստներ և այլն

6302 Սպիտակեղեն անկողնային մանկական
7417 Սննդի պատրաստման և տաքացման համար ոչ 

էլեկտրական կենցաղային սարքեր

7615 Խոհանոցային, ճաշի և այլ կենցաղային իրեր ու դրանց 

մասերն ալյումինից, սանիտարատեխնիկական

սարքավորումներ ալյումինից

8215 Դանակներ, պատառաքաղներ, գդալներ, խոհանոցային 

կամ ճաշի պարագաներ

8508, 8509, (բացի
8508 10, 8508 80,
8508 90, 8509 90)
Ձեռքի էլեկտրամեխանիկական գործիքներ,

կենցաղային էլեկտրական մեխանիկական սարքեր

8516 (բացի 8516 80,
8516 90)
Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր
8536 (բացի 8536 10,
8536 20, 8536 30,
8536 41, 8536 50,
8536 90)
Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի

միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման

 
8539 (բացի 8539 10,
8539 41, 8539 90)
Էլեկտրական լամպեր
9018 (բացի 9018 31, 9018 32,
9018 39)
Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական

և անասնաբուժական գործիքներ և սարքեր

9018 31, 9018 32, 9018 39 Բժշկական սրսկիչներ, ասեղներ և գործիքներ
9304 Աերոզոլային գազային միջոցներ (գազային բալոններ, 

աերոզոլային ատրճանակներ, մեխանիկական

գազացրիչներ), գազային ատրճանակներ, այդ թվում`

թմբուկավոր (ռևոլվերներ)

9405 (բացի 9405 10 100,
9405 50, 9405 60,
9405 91, 9405 92,
9405 99)
Էլեկտրական ջահեր
9502, 9503 Խաղալիքներ
9613 Գազային հրահաններ

                            

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հանրային սննդի ծառայություններ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այն քաղաքացիների վրա, որոնց կողմից ներմուծված ապրանքների քանակը գերազանցում է սույն կարգի հավելվածում սահմանված բնաիրային չափերը:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման ազատ շրջանառության համար թույլատրվում է, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված պարտադիր սերտիֆիկացման պահանջներին:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների վրա.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման, ինչպես նաև դրանց անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների սեփական կարիքների օգտագործման համար.

դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման համար ներմուծվող ապրանքների վրա, եթե արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի յուրաքանչյուր ապրանքի նկարագրման ծածկագրի առաջին չորս նիշում ընդգրկված ապրանքատեսակների ընդհանուր չափերը չեն գերազանցում սույն կարգի հավելվածում նշված քանակը.

ե) փորձարկման համար նախատեսված ապրանքների նմուշների, նախկինում սերտիֆիկացված ապրանքների պահեստամասերի, այն սարքերի ու սարքավորումների, որոնց փորձարկումները կարելի է իրականացնել միայն շահագործման վայրում, եթե առկա է Հայպետստանդարտի եզրակացությունն այդ ապրանքներն առանց սերտիֆիկատի ներմուծման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր սերտիֆիկացման կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է ապրանքները Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգի շրջանակներում (այսուհետև` համակարգ) սերտիֆիկացնելու կամ նշված պահանջներին ապրանքի համապատասխանությունը հավաստող օտարերկրյա սերտիֆիկատների ճանաչման և վերաձևակերպման ճանապարհով:

5. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառություն» մաքսային ռեժիմով ներմուծման համար մաքսային ձևակերպման նպատակով անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ հիմք է հանդիսանում Հայպետստանդարտի կամ նրա կողմից հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների տրված համապատասխանության սերտիֆիկատը կամ նշանը:

Համապատասխանության սերտիֆիկատի և նշանի ձևը, ինչպես նաև դրանք տալու կարգը սահմանվում են նորմատիվ փաստաթղթերով:

6. Ապրանքները և այլ առարկաները պահպանվում են մաքսային հսկողության ներքո` այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվում դրանց համար տրված համապատասխանության սերտիֆիկատները:

 

II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մաքսային մարմիններն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են թողնում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքները, եթե համապատասխան մարմին ներկայացվում է սերտիֆիկացման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատը:

Համապատասխանության սերտիֆիկատը լրացվում է հայերենով:

8. Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային ձևակերպման համար նախատեսված օրինակը (այսուհետև` սերտիֆիկատ) մաքսային հայտարարագրի և համապատասխան ապրանքի մաքսային ձևակերպման ու մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ:

9. Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության համար օգտագործվում է սերտիֆիկատի բնօրինակը, որը չի վերադարձվում հայտատուին:

10. Սերտիֆիկատը վավեր է համարվում, եթե «Հատուկ նշումներ» սյունակում առկա է «Մաքսային ձևակերպման համար» գրառումը, սերտիֆիկացման մարմնի կողմից լրացված են բոլոր տվյալները, և վավերացված է սերտիֆիկատը տվող մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով: Տեքստում ոչ մի ուղղում չի թույլատրվում:

11. Սերտիֆիկացման նպատակով, մաքսային մարմնի թույլտվությամբ, սերտիֆիկացման մարմինը հայտարարագրող անձի ներկայությամբ, մաքսային հսկողության ներքո, կարող է զննել ներմուծվող ապրանքները, ինչպես նաև վերցնել դրանց նմուշներն ու օրինակները:

Նմուշներն ու օրինակները վերցվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայությամբ` գործող նորմատիվ փաստաթղթերով հաստատագրված քանակությամբ:

Նմուշներն ու օրինակները վերցնելու մասին կազմվում է ակտ` երեք օրինակից, որը ստորագրում են սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը, մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը և հայտարարագրող անձը:

Նմուշների ու օրինակների վերաբերյալ առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եթե դրանք ընդգրկված են ապրանքին վերաբերող մաքսային հայտարարագրում:

12. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու ժամանակ ստուգվում են`

ա) սերտիֆիկատ տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը.

բ) սերտիֆիկացման մարմնի սերտիֆիկատ տալու լիազորությունները.

գ) ներմուծվող ապրանքի համապատասխանությունը սերտիֆիկատին.

դ) սերտիֆիկատի գործողության ժամկետը:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Հ
ԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ
ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲՆ
ԸՍՏ
ԱՏԳ ԱԱ

ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԱՊՐԱՆՔԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ 

1 2 3
0201 - 0204, 0206 - 0210 Միս և մսի ենթամթերք 50 կգ
0302 - 0307 Ձկնեղեն, խեցգետնանմաններ,

կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ

25 կգ
0401 - 0406 Կաթ և կաթնամթերք 25 կգ
0407, 0408 Թռչնի ձու 1000 հատ
0409 Բնական մեղր 10 կգ
0702 - 0704, 0706 10 000,
0707, 0709 - 0712, 0713 10 900
Բանջարեղեն և ուտելի այլ արմատապտուղներ

ու պալարապտուղներ

50 կգ

0801 - 0812,
0813 10 000 - 0813 40 300
Ուտելի պտուղներ և ընկույզ, ցիտրուսային և 

բանջարանոցային մշակաբույսերի

կեղևներ և կճեպներ

50 կգ
0901, 0902 Սուրճ, թեյ 10 կգ
1006 Բրինձ 50 կգ
1101 - 1104, 1108 Ալրաղացային արդյունաբերության արտադրանք 50 կգ
1501, 1502, 1507 10 900,
1509 - 1512, 1515 19 900,
1516, 1517
Կենդանական կամ բուսական ծագում ունեցող

ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից

ստացվող նյութեր, պատրաստի սննդի

յուղեր, կենդանական կամ բուսական

ծագում ունեցող մոմեր

50 կգ
1601 - 1605
(բացի 1604 30)
Մսից, ձկից, խեցգետնանմաններից,

կակղամորթներից կամ ջրային այլ

անողնաշարավորներից

պատրաստված արտադրանք

25 կգ
1604 30 Ձկան խավիար 2 կգ
1701 - 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն, 

ծամոն

50 կգ
1801, 1804 - 1806 Կակաո և կակաոյից պատրաստված մթերք 20 կգ
1901, 1902, 1905 Հացահատիկից, ալյուրից, օսլայից և կաթից 

պատրաստվող մթերք, ալրային հրուշակեղեն

25 կգ
2001 - 2009 Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ 

բույսերի այլ մասերի վերամշակումից

ստացվող մթերք

25 կգ
2101 - 2105, 2106 90 100 Խառը սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ 10 կգ
2201 - 2209 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ,

քացախ

20 լիտր
2401 - 2403 Ծխախոտ և դրա արդյունաբերական 

փոխարինիչներ

500 տուփ
2501 00 910 Կերակրի աղ 50 կգ
2707, 2710, 2711 Նավթամթերք 200 կգ
2936 Վիտամիններ 20 կգ
3001 - 3006 Դեղագործական արտադրանք 5 կգ
3101 - 3105 Պարարտանյութեր 50 կգ
3303, 3304, 3305, 3306 Օծանելիք, կոսմետիկական պատրաստուկներ, 

մազերի խնամքի միջոցներ, ատամի փոշի և մածուկ

5 կգ
3401, 3402 Օճառ, մակերեսային ակտիվ օրգանական

նյութեր

25 կգ
3605 Լուցկի 1 արկղ
3808, 3819, 3820 Թունաքիմիկատներ, արգելակային 

հեղուկներ, հակասառեցնող բաղադրություններ

և հեղուկներ

50 կգ
3923, 3924 Պլաստմասսայե իրեր 10 կգ
4011 (բացի
4011 30 100), 4013
Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ 

մարդատար և բեռնատար

ավտոմեքենաների համար

5 հատ
4014 90 100 Տարբեր ծծակներ ռետինից և նմանատիպ 

իրեր երեխաների համար

1 կգ
6107 - 6109, 6111, 6112,
6115, 6116
Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից, մանկական 

տրիկոտաժե սպորտային համազգեստներ,

լողազգեստներ, գուլպաներ,

նասկեղեն, ձեռնոցներ

24 հատ
6207, 6211 Մանկական սպիտակեղեն, սպորտային, 

դահուկային համազգեստներ, լողազգեստներ

և այլն

12 հատ
6302 Սպիտակեղեն անկողնային` մանկական 12 հատ
7417 Սննդի պատրաստման և տաքացման համար ոչ 

էլեկտրական կենցաղային սարքեր

10 կգ
7615 Խոհանոցային, ճաշի և այլ կենցաղային իրեր 

ու դրանց մասերն ալյումինից,

սանիտարատեխնիկական սարքավորումներ

ալյումինից

10 հատ
8215

Դանակներ, պատառաքաղներ, գդալներ, 

խոհանոցային կամ ճաշի պարագաներ

5
կոմպլեկտ

8508, 8509 (բացի
8508 10, 8508 80,
8508 90, 8509 90)
Ձեռքի էլեկտրամեխանիկական գործիքներ, 

կենցաղային էլեկտրական մեխանիկական

սարքեր

5 հատ
8516 (բացի 8516 80,
8516 90)
Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր 5 հատ
8536 (բացի 8536 10,
8536 20, 8536 30,
8536 41, 8536 50,
8536 90)
Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի 

միացման, անջատման, ընդհատման,

պաշտպանման

50 հատ
8539 (բացի 8539 10,
8539 41, 8539 90)
Էլեկտրական լամպեր 100 հատ
9018 (բացի 9018 31,
9018 32, 9018 39)
Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական 

և անասնաբուժական գործիքներ ու սարքեր

1 հատ
9018 31, 9018 32,
9018 39
Բժշկական սրսկիչներ, ասեղներ և գործիքներ 50 հատ
9304 Աերոզոլային գազային միջոցներ (գազային 

բալոններ, աերոզոլային ատրճանակներ,

մեխանիկական գազացրիչներ), գազային

ատրճանակներ, այդ թվում` թմբուկավոր

(ռևոլվերներ)

0
9405 (բացի 9405 10 100,
9405 50, 9405 60,
9405 91, 9405 92,
9405 99)
Էլեկտրական ջահեր 5 հատ
9502, 9503 Խաղալիքներ 5 կգ
9613 Գազային հրահաններ 50 հատ

                                                          

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի իրացումը, օգտագործումն ու ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գովազդը թույլատրվում է միայն դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր սերտիֆիկացման կանոններով սահմանված պահանջներին հավաստելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք արտադրողները (ներմուծողները) և ծառայություն մատուցողները պարտավոր են ունենալ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետև` սերտիֆիկատ):

3. Արտադրողից կամ ներմուծողից պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքներ ստացող կամ գնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ունենալ տվյալ արտադրանքի սերտիֆիկատի հաշվառված պատճենը, եթե սերտիֆիկացված արտադրանքը մակնիշված չէ Հայաստանի սերտիֆիկացման ազգային համակարգի համապատասխանության նշանով:

4. Մամուլի և զանգվածային լրատվության միջոցներն ու գովազդային ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի և ծառայության գովազդի համար պարտավոր են պահանջել գովազդվող արտադրանքի և ծառայության սերտիֆիկատի պատճենը, վավերացված սերտիֆիկացման մարմնի կողմից:

 

II. ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Տնտեսավարող սուբյեկտները (արտադրողները, ներմուծողները), որոնք սահմանված կարգով ստացել են սերտիֆիկատներ, արտադրանքը մեկ ուրիշ տնտեսավարող սուբյեկտի հանձնելու կամ վաճառելու դեպքում տալիս են նաև սերտիֆիկատի հաշվառված և վավերացված պատճենը:

6. Սերտիֆիկատի պատճենը պետք է պատրաստված լինի A4 ձևաչափի սպիտակ թղթի վրա` էլեկտրագրաֆիկական եղանակով (քսերոգրաֆիական պատճեն), ըստ որում, սերտիֆիկատում նշված բոլոր տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի:

7. Սերտիֆիկատի պատճենի երեսի կողմի վրա պետք է նշվի`

ա) արտադրանքի քանակը (արտադրանքի մասը), որին վերաբերում է տվյալ պատճենը.

բ) արտադրանքն ստացած տնտեսավարող սուբյեկտի անվանումն ու հասցեն.

գ) փաստաթղթի անվանումն ու համարը, ըստ որի արտադրանքն իրացվել է (տրվել է).

դ) պատճենի համարը և վավերացման ամսաթիվը:

8. Սերտիֆիկատի պատճենը պետք է երեսի կողմի վրա վավերացված լինի սերտիֆիկատ ստացած տնտեսավարող սուբյեկտի, կամ սերտիֆիկացման մարմնի, կամ Հայպետստանդարտի կնիքով և պատասխանատու անձի ստորագրությամբ:

9. Սերտիֆիկատ ստացած տնտեսավարող սուբյեկտը կամ սերտիֆիկացման մարմինները սերտիֆիկատների պատճենները տալիս դրանք գրանցում են հատուկ մատյանում:

10. Տրված սերտիֆիկատների պատճենների գրանցման մատյանում գրանցվում է պատճենն ստացողի անվանումն ու հասցեն, պատճենի համարը և տալու ամսաթիվը, արտադրանքի քանակը, որին վերաբերում է տրված պատճենը և դրվում է այն ստացող անձի ստորագրությունը:

11. Սերտիֆիկատի պատճեններում նշված տեղեկատվության իսկության համար պատասխանատվություն է կրում սերտիֆիկատի պատճենը վավերացնող տնտեսավարող սուբյեկտը:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

12. Սույն կարգը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնում են Հայպետստանդարտի կողմից հավատարմագրված`

ա) սերտիֆիկացման մարմինները.

բ) փորձարկման լաբորատորիաները:

2. Պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների վճարումները կատարվում են իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների կողմից անկախ սեփականության ձևից ու կազմակերպական-իրավական տեսակից` համաձայն Հայպետստանդարտի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած սակագների:

3. Հումանիտար օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների պարտադիր սերտիֆիկացման աշխատանքները, որոնք իրականացվում են սերտիֆիկացման մարմինների կողմից, ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով: