«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 622
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը:
2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշմամբ հաստատված կանոնադրության 37-րդ կետին համապատասխան ստեղծել լուծարքային հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լուծարման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված ներկայացուցչության` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության լուծարված առևտրական ներկայացուցչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կազմակերպական տեսակի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ցանկերի մասին» N 578 որոշման N 1 հավելվածի ցանկից հանել «Ռուսաստանի Դաշնությունում» բառերը:
6. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման 2-րդ կետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 3-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության մասին» N 518 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|