Գլխավոր տեղեկություն
Համար
N 622
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1997

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

30 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1997 թվականի N 622
քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների մասին» N 457 որոշմամբ հաստատված կանոնադրության 37-րդ կետին համապատասխան ստեղծել լուծարքային հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության լուծարման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված ներկայացուցչության` աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

3. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության լուծարված առևտրական ներկայացուցչության գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության կազմակերպական տեսակի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 17-ի «Արտասահմանում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ցանկերի մասին» N 578 որոշման N 1 հավելվածի ցանկից հանել «Ռուսաստանի Դաշնությունում» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման 2-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 3-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության մասին» N 518 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 30-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան