Գլխավոր տեղեկություն
Համար
N 596
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.1997-04.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.30/30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.2007

040.0596.23.12.97

 

«վԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 1997 թվականի N 596
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 13-ի «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին» N 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2-րդ կետում «1997» թիվը փոխարինել «1998» թվով:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ 1998 թվականի հունվարի 15-ից իրականացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն իրականացնելու նպատակով 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ծախսեր նախատեսել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում` այդ չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման ծախսերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 23-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 23-ի N 596 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպումը կատարվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում հաշվառվելու դեպքում: Հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաշվառվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանած կարգով:

2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, անկախ հաշվառվելուց (մշտական կամ ժամանակավոր), Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ձևակերպվում և տրվում է`

ա) քաղաքացու 16 տարին լրանալու.

բ) անձնագիրը փոխանակելու.

գ) նախկին ԽՍՀՄ քաղաքացու անձնագիրը (քաղաքացու, համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական` (02 սերիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու.

դ) քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության և օգտագործման համար ոչ պիտանի լինելու.

ե) անձնագիրը կորցնելու դեպքերում:

3. Անձնագիր ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի դիմում` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի.

բ) ծննդյան վկայական կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայական.

գ) 35 x 45 մմ չափսի 4 լուսանկար.

դ) անձնագիր (նախկին ԽՍՀՄ անձնագիրը (քաղաքացու, համաքաղաքացիական արտասահմանյան և ծառայողական (02 սերիա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու, քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության և օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում).

ե) տվյալ պետությունում անձնագիրը կորցնելու վերաբերյալ այդ պետության իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք.

զ) տվյալ պետությունում բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթ.

է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը ձևակերպելու (տալու) համար պետական տուրքի վճարման անդորրագիր.

ը) այլ փաստաթղթեր:

4. Անհրաժեշտ որևէ փաստաթղթի բացակայության դեպքում այն կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության բաժանմունք:

5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ղեկավարներն ստուգում են ընդունված փաստաթղթերի իսկությունը և տալիս եզրակացություն` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն է ուղարկվում եզրակացության մեկ օրինակը:

6. Ստացված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի ղեկավարների եզրակացության հետ մեկտեղ 7-օրյա ժամկետում համակարգչային ցանցով կամ դիվանագիտական փոստով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ստանալով նշված փաստաթղթերը, սահմանված կարգով կատարում է համապատասխան ստուգում և պատասխանը, համաձայն սույն կարգի NN 3 և 4 հավելվածների, 10-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ 5-օրյա ժամկետում այն ուղարկում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ, իսկ քաղաքացու անձնագրի կորստի դեպքում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը պատասխանն ուղարկում է մեկամսյա ժամկետում:

8. Ստանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պատասխանը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը եռօրյա ժամկետում կատարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպումը (տպագրումը) և այն հանձնում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տպագրելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալները համակարգչային ցանցով, իսկ նոր անձնագիրը քաղաքացուն հանձնելուց հետո փաստաթղթերի բնօրինակները դիվանագիտական փոստով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն: Առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պահանջով, վերջինիս ուղարկվում են փաստաթղթերի բնօրինակները` մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն անձնագիր հանձնելը:

 

Հավելված N 1
ՀՀ դիվանագիտական
ներկայացուցչություններում
և հյուպատոսական հիմնարկներում
ՀՀ քաղաքացու անձնագրի
ձևակերպման կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ ինձ անձնագիր տալ ______________________________________
                                                                       (նշել` ինչի կապակցությամբ)

Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`
1. ___________________ 2. _____________ 3. _______________________
               (ազգանունը)                                   (անունը)                                       (հայրանունը)

4. Ծնվել եմ ________ __________ 199  թ. _____________________________

                                                                                  (երկիրը, քաղաքը, շրջանը,

______________ 5. Սեռը _____________ 6. Ազգությունը _________________

   գյուղը)

7. Բնակության վայրը` ա) ____________________________________________
                                                                (Հայաստանի Հանրապետությունում)
բ) ___________________________________________________________
                                                    (օտարերկրյա պետությունում)

8. Զբաղմունքը և աշխատանքի (ուսման) վայրը _______________________________ _____________________________________________________________

9. Դիմող _________________________________________199  թ.
                                                                               (ստորագրությունը)
10. Հիմք ընդունելով  _______________________________________________
                                                          (փաստաթղթի անվանումը, _____________________________________________________________
                                            երբ, ում կողմից է տրվել)

քաղաքացի _____________ տալ _____ սերիայի N _____անձնագիրը ________ 199  թ.

                 (ազգանունը)

                             Դեսպան (հյուպատոս) ________________________________

                                                                        (ստորագրությունը, ազգանունը)

                             Ստացա _______________________________ 199  թ.

                                                             (ստորագրությունը)

 

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
_____________________________
       (ներկայացուցչության լրիվ անվանումը)
_____________________________
      (ղեկավարի ազգանունը և ստորագրությունը)
_______________ 199 թ.

Հավելված N 2
ՀՀ դիվանագիտական
ներկայացուցչություններում
և հյուպատոսական հիմնարկներում
ՀՀ քաղաքացու անձնագրի
ձևակերպման կարգի

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N __

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ազգանունը _____________________________________________________

Անունը ________________________________________________________

Հայրանունը _____________________________________________________

Ծննդյան թիվը ______________ , ծննդավայրը ____________________________

Երբ և ինչ նպատակով է ժամանել տվյալ երկիրը ________________________________

Հյուպատոսական հաշվառման ձևը ________________________________________
                                                                          (մշտական, ժամանակավոր)

Երբ է հաշվառվել ___________________________________________________

Տվյալ պետության իշխանությունների կողմից տրված բնակության թույլտվություն____________
                                                                                                                      (ունի, չունի)

«ՀՀ քաղաքացիության մասին», ՀՀ օրենքի ____ հոդվածով ճանաչված է ՀՀ քաղաքացի

Զինապարտության մասին տվյալներ ________________________________________

ՀՀ-ում բնակության հասցեն _____________________________________________

Այլ անհրաժեշտ տեղեկություններ _________________________________________

 

 

Ե զ ր ա կ ա ց ու թ յ ու ն

 

 

Հնարավոր է բավարարել քաղաքացի ____________________________ խնդրանքը:
                                                           (ազգանունը, անունը, հայրանունը)

Հնարավոր չէ բավարարել քաղաքացի ____________________________ խնդրանքը:
                                                             (ազգանունը, անունը, հայրանունը)

Պատճառները` _______________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

                                    Եզրակացությունը կազմեց __________________                                                                                       (պաշտոնը)                                    ___________________________________
                                                                (ազգանունը, ստորագրությունը)
                                    ________________________________19  թ.
                                                          (եզրակացությունը կազմելու ամսաթիվը)

 

Հավելված N 3
դիվանագիտական
ներկայացուցչություններում
և հյուպատոսական հիմնարկներում
ՀՀ քաղաքացու անձնագրի
ձևակերպման կարգի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը չի առարկում

քաղաքացի_________________________________________________
                                       (ազգանունը, անունը, հայրանունը)

ՀՀ քաղաքացու անձնագիր տալուն, հիմք ընդունելով _______________________
                                                                                (եզրակացության համարը)

եզրակացությունը` տրված ________________________________________
                                         (եզրակացություն տալու ամսաթիվը, ներկայացուցչության անվանումը,

_________________________________________________________
                               ղեկավարի պաշտոնը)



ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ________________

__________________________________________________________
          (ստորաբաժանման անվանումը, ղեկավարի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

______________ 199  թ.

Կ. Տ.

 

Հավելված N 4
ՀՀ դիվանագիտական
ներկայացուցչություններում
և հյուպատոսական հիմնարկներում
ՀՀ քաղաքացու անձնագրի
ձևակերպման կարգի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունն առարկում է

քաղաքացի_______________________________________________ ին
                                         (ազգանունը, անունը, հայրանունը)

ՀՀ քաղաքացու անձնագիր տալուն` հետևյալ պատճառներով` _________________

_______________________________________________________

_______________________________________________________



ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության _____________

_______________________________________________________
      (ստորաբաժանման անվանումը, ղեկավարի պաշտոնը, ազգանունը և ստորագրությունը)

 

_______________ 199  թ.

Կ. Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2007, N 779-Ն 04.08.2007, N 596
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան