Գլխավոր տեղեկություն
Համար
N 610
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.1998-08.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2001

040.0610.26.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1997 թվականի N 610
քաղ. Երևան

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերը վարձակալության հանձնելու կարգը (կցվում է):

2. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերի (այսուհետև` արոտազանգվածներ) վարձավճարը սահմանել տվյալ արոտազանգվածի վերաբերյալ պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկի գումարից ոչ պակաս` հաշվի առնելով յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

3. Սահմանել, որ որպես անասունների արոտավայր վարձակալության հանձնվող արոտազանգվածների նորմատիվ չափը մեկ անասնագլխի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն արոտազանգվածների վարձակալության մասին (ձևը կցվում է):

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշումը, բացառությամբ 13-րդ կետի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 26-ի N 610 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

1. Արոտազանգվածների կարիք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք հայտ են ներկայացնում համայնքի ղեկավարին` նշելով արոտավայր տարվող անասունների գլխաքանակը, տեսակը և սեռահասակային կազմը:

Համայնքի ղեկավարն ուսումնասիրում, ամփոփում է ստացված հայտերը և հայտ է ներկայացնում մարզպետին` համապատասխան կարծիքի հետ միասին:

2. Վարձակալությամբ պահանջվող արոտազանգվածը մեկ այլ մարզի վարչական տարածքում գտնվելու դեպքում հայտ է ներկայացվում այն մարզպետին, որի վարչական տարածքում է գտնվում վարձակալվող արոտազանգվածը (նշելով արոտավայր տարվող անասունների գլխաքանակը` ըստ տեսակների ու սեռահասակային կազմի, պահանջվող արոտազանգվածի տարածությունը և ներկայացնելով տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տրված տեղեկանք արոտավայր տեղափոխվող անասունների առողջական վիճակի վերաբերյալ):

3. Արոտազանգվածները վարձակալելու վերաբերյալ հայտն ստանալով` մարզպետն ուսումնասիրում է պահանջվող արոտազանգվածը վարձակալության հանձնելու հիմնավորվածությունը և համապատասխան պայմանագրեր է կնքում արոտազանգվածները վարձակալության հանձնելու մասին (օրինակելի պայմանագրի ձևը կցվում է):

4. Սույն կարգի խախտումներ թույլ տված ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

                      

______________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ


     ______________ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

199 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

 

NN
ը/կ

Վարձակալների (ֆիզիկական և
իրավաբանական անձանց) անունը (անվանումը) և հասցեն

Վարձակալված հողատեսքերի
ընդհանուր
տարածությունը (հա)

 

այդ թվում`

 

Ծանոթագրու-
թյուն

 վարելահող
(հա)

 խոտհարք
(հա)

 արոտավայր
(հա)

այլ անօգ-
տագործելի
հողեր (հա)
 

               
               
               
               

 

____________ՄԱՐԶՊԵՏ ___________
(ստորագրությունը)

Կ.Տ.

 

Ա Կ Տ
 

Հողը վարձակալության հանձնելու ԵՎ ընդունելու

 

Հողի վարձատուն` հանձին ________________________________________

 _________________________________________________________

 _________________________________________________________

(անվանումը)


Հանձնում է, իսկ վարձակալը` հանձին _________________________________

 ________________________________________________________

(անվանումը)


օգտագործման է ընդունում հետևյալ հողատեսքերը

 

հողատեսքի
անվանումը

Տարածությունը
(հա)

1 հեկտարի
կադաստրային
զուտ եկամուտը
(դրամ)

Վարձավճարը
(դրամ)

Ծանոթագրու-
թյուն

 

Վարելահող
 __________________________________________________________
Խոտհարք
 __________________________________________________________
Արոտավայր
 __________________________________________________________
Գյուղատնտեսության
համար ոչ պիտանի հողեր
 __________________________________________________________

 

Ընդամենը վարձակալության է տրվում ____


____հա հող, որի վարձավճարը մեկ սեզոնի


համար կազմում է ___________ դրամ:


Վարձակալության ժամկետը` _______


_____ 199 թ: Նշված հողատեսքերը պետք


է օգտագործվեն_________________ 


_________________ նպատակով:


(վարձատու)

(վարձակալ)

____________  _____________

 

Ձև

   

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՐՈՏԱԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. _________________________________ (այսուհետև` վարձատու) հանձին

(մարզի անվանումը)

____________________________________________________, մի կողմից,

(մարզպետի անունը, ազգանունը)


իրավաբանական կամ ֆիզիկական անձ
_____________________________________________________________

(անվանումը)

_____________________________________________________________

(անունը, ազգանունը)


(այսուհետև` վարձակալ) հանձին _________________, մյուս կողմից, կնքեցին սույն

 

պայմանագիրը _________________ տարի ժամկետով:

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Վարձատուն պարտավոր է`

ա) վարձակալին հատկացնել _______ հա ________________________

(հողատեսքի անվանումը)

___________________________________________ տարի ժամկետով:

3. Վարձակալը պարտավոր է`

 

ա) վարձակալված արոտազանգվածի համար վարձատուին վճարել

 

վարձավճար` չափը` __________________

 

վճարման ժամկետը` __________________

 

բ) հողն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալված արոտազանգվածի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.

գ) անասունների տեղափոխումն արոտավայր իրականացնել ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հաստատած երթուղիների և ժամկետների:

4. Վարձակալն իրավունք ունի վարձակալած արոտազանգվածը ենթավարձակալության հանձնելու միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետով:

5. Լրացուցիչ պայմաններ`

________________________________________
________________________________________

________________________________________

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Վարձատուն և վարձակալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրի պայմանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումների համար:

7. Տարերային աղետի դեպքում վարձավճարի չափը նվազեցվում է համամասնորեն` վարձատուին ապահովագրական ծառայության կողմից փոխհատուցված գումարի չափով: Վարձատուի կողմից պայմանագրի պայմանները խախտվելու դեպքում վարձակալն ազատվում է պատասխանատվությունից:

8. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված հիմքերով:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

10. Պայմանագրին կցվում են վարձակալության հանձնված հողատեսքի հատակագիծը և հանձնման-ընդունման ակտը (ձևը կցվում է):

11. Սույն պայմանագիրը կազմվում է 3 օրինակից, որից մեկը տրվում է վարձատուին, իսկ երկուսը` վարձակալին:

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Վարձատու ____________________________________________________________

(հաշվի համարը, բանկի անվանումը, գտնվելու վայրը)

 

Վարձակալ ____________________________________________________________

(հաշվի համարը, բանկի անվանումը, անունը, ազգանունը (անվանումը) հասցեն) 

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐը

 ________________________

__________________________

(վարձատու)

(վարձակալ)


Կ.Տ.


Կ.Տ.