Գլխավոր տեղեկություն
Համար
N 410
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.14/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.1997

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 1997 թվականի N 410
քաղ. Երևան

 

ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Օհան Դուրյանի մատուցած բացառիկ ծառայությունները երաժշտական մշակույթի ասպարեզում և նրա մեծ ավանդը հայկական ու համաշխարհային նվագախմբային արվեստի զարգացման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև` Օհան Դուրյանին Հայաստանի Հանրապետության Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան