Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Base act (11.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.01/8(360)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
11.03.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

11 մարտի 2010 թ.
ք. Երևան

 N 3

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ) ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԵՂԱՆԱԿՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն, եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա` հարկատուի և հարկային տեսչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ: Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Հայաստանի Հանրապետությունում գործունեությունից ստացած ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Հայաստանի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:

Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև կամայական (իր կողմից որոշված) ձևով հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են հայաստանյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի հունվարի 27-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 62 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/7 հրամանով:

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ցուցումները վերաբերում են այն դեպքերին, երբ հարկվող շահույթը (հարկային վնասը) հաշվարկվել է ուղղակի եղանակով (ոչ ռեզիդենտի կողմից առանձնացված հաշվառման վարման դեպքում) և չեն հստակեցնում Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում անուղղակի եղանակներով հաշվարկված հարկվող շահույթի տարեկան եկամուտների մասին հայտարարագրում լրացման կարգը: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտի կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրում լրացվում են միայն 0301 և 0302, 0300, 0402, 0400 և 0500 տողերը: Ընդ որում` 0301 և 0302 տողերի լրացման ժամանակ հաշվի չեն առնվում տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևում և լրացման ցուցումներում այդ տողերին վերաբերող բանաձևերը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան