«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1997 թ. N 499
քաղ. Երևան
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արարատի մարզպետի միջնորդությունը և Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ավագանու որոշումը գույքի փոխանակության մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մասիսի նախկին վարչական շրջանի ժողդատարանի շենքը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությունից հանձնել Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքին` սեփականության իրավունքով:
2. Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող նախկին վարչական շենքի 263,6 քառ. մետր մակերեսով տարածքը համարել պետական սեփականություն և հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և առաջարկել Մասիսի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքի և տարածքի սահմանված կարգով հանձնում-ընդունումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |