Գլխավոր տեղեկություն
Համար
N 476
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հոկտեմբերի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 1997 թվականի N 476
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշման հավելվածի «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բաժնի`

ա) չորրորդ տողի 3-րդ սյունակում «900,0» թիվը փոխարինել «875,0» թվով.

բ) չորրորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող`

«Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան թաղամասի տարածքով անցնող բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծերի տեղափոխում - 25,0»:

2. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների գլխավոր կապալառու ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայէներգացանցշին» պետական ձեռնարկությունը և այդ աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի նոյեմբերի 30-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հոկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան