Գլխավոր տեղեկություն
Համար
N 431
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.11.1997-10.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.10.29/24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.12.1998

040.0431.08.10.97

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 հոկտեմբերի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 1997 թվականի N 431
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի միջոցով իրականացվող արտարժութային գործունեության համար 1997 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել շահութահարկի (եկամտահարկի) հաստատագրված վճարներ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի համար հաստատագրված վճարների սահմանման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հոկտեմբերի 8-ի N 431 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի փոխանակման կետերի (իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ) համար շահութահարկին (եկամտահարկին) համարժեք հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգը:

2. Շահութահարկի (եկամտահարկի) հաստատագրված վճարները կապված չեն հաստատագրված վճարներ կատարողների տնտեսական գործունեության արդյունքների հետ և որոշվում են սույն կարգի 7-րդ կետով սահմանված չափերով:

 

II. Հաստատագրված վճարներ կատարողները

 

3. Հաստատագրված վճարներ են կատարում լիցենզիա ստացած արտարժույթի փոխանակման բոլոր կետերը:

4. Արտարժույթի փոխանակման կետերը գործում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա և չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:

5. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) կողմից իրականացվող գործառնությունների վրա:

 

III. Հաստատագրված վճարների հաշվարկման ԵՎ կատարման կարգը

 

6. Հաստատագրված վճարներ կատարողների համար կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

7. Հաստատագրված վճարներ կատարողներն այդ վճարները կատարում են յուրաքանչյուր ամիս, ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին օրը:

Հաստատագրված վճարների ամսական գումարը 50 հազ. դրամ է, առավելագույն ակտիվության գոտիներում (համաձայն կից ցանկի)` 75 հազ. դրամ, Երևան քաղաքից դուրս գտնվող արտարժույթի փոխանակման կետերի համար` 20 հազ. դրամ:

 

IV. Հաստատագրված վճարներ կատարողների պատասխանատվությունը ԵՎ հաստատագրված վճարների կատարման նկատմամբ հսկողությունը

 

8. Հաստատագրված վճարների կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

9. Սույն կարգի պահանջները խախտողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ներգործության միջոցների սահմանված կարգով կիրառումը տնտեսավարող սուբյեկտին չի ազատում հաստատագրված վճարներ կատարելուց` գործունեությունը շարունակելու դեպքում:

 

Ց Ա Ն Կ

 

առավելագույն ակտիվության գոտիների

 

ա) տոնավաճառներ, վերնիսաժներ, շուկաներ

բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայան

գ) Երևան քաղաքի`

- կայարաններ (ավտոկայաններ)
- մետրոպոլիտենի կայարաններին հարող ստորգետնյա անցումներ
- Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ
- Կասյան, Աբովյան, Մովսես Խորենացու, Ալավերդյան, Հանրապետության, Մելիք-Ադամյան, Ա. Իսահակյան փողոցներ: