«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1997 թվականի N 423
քաղ. Երևան
1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԴԱՎԹԱՇԵՆ ԵՎ ՂԱԲԱՂԹԱՓԱ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1997 թվականի օգոստոսի 31-ին Արագածոտնի մարզի Դավթաշեն և Ղաբաղթափա գյուղական համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 135096 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին` համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Ն ա խ ա հ ա շ ի վ
համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերի անվանումը |
Գումարը (դրամ) |
1. | Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ (2 մարդ, 8000 դրամ, 1 ամիս) |
16000 |
2. | Հրատարակչական ծախսեր | 7000 |
3. | Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր | 7000 |
4. | Տրանսպորտային ծախսեր | 5000 |
5. | Փոստ, հեռախոս, հեռագիր | 3000 |
6. | Գործուղման ծախսեր | 9000 |
7. | Գրասենյակային ծախսեր | 3000 |
ընդամենը |
50000 | |
երկու համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերը | 100000 | |
ընտրողների ցուցակների մեքենագրում (637 ընտրող x 5 դրամ) | 3185 | |
քվեաթերթիկների տպագրում (637 ընտրող x 3 դրամ) | 1911 | |
ընդամենը |
105096 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Ն ա խ ա հ ա շ ի վ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ԵՎ անցկացման հետ
NN ը/կ |
Ծախսերի անվանումը |
Գումարը (դրամ) |
1. | Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ |
8000 |
2. | Տրանսպորտային ծախսեր | 5000 |
3. | Փոստ, հեռախոս, հեռագիր | 1000 |
4. | Գրասենյակային ծախսեր | 1000 |
ընդամենը |
15000 | |
երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը | 30000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |