«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 1997 թվականի N 426
քաղ. Երևան
«ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգի կառուցվածքի հետագա բարեփոխումների նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով ընդունումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |