«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 սեպտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 1997 թվականի N 387
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
հաստատել միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի հետևյալ նոր մշտական գերատեսչական կազմը (հավելված N 1).
«1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) 2. ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ 3. ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության ներկայացուցիչ 4. ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության ներկայացուցիչ 5. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ 6. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ինվեստիցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար»): |
Հանձնաժողովի աշխատանքներին ձայնի իրավունքով մասնակցում է նաև պետական պատվեր տեղադրող պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|