Գլխավոր տեղեկություն
Համար
N 371
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 ՀՀՊՏ 23.09.97./21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.1997

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

8 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 1997 թվականի N 371
քաղ. Երևան

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի հուլիսի 31-ին ստորագրված պարենային ցորենի առաքման անհետաձգելի օգնության իրականացման վերաբերյալ համաձայնության հուշագրով (այսուհետև` հուշագիր) և օգնության կարգով Հայաստանի Հանրապետությունում ստացված պարենային ցորենի օգտագործման ու դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ

ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ստացված 36 հազ. տոննա պարենային ցորենն ամբողջովին հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը` աճուրդային կարգով իրացնելու համար.

բ) պարենային ցորենի մեկ տոննայի համար աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը կազմում է 228 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքին համապատասխան.

գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.

ե) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարենային ցորենի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման համար:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան