«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 1998 թվականի N 561
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1998 թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի մինչև 35 տարեկան բժշկական կազմի սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը (կցվում է):
3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների ցանկը (կցվում է):
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 10-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը ԵՎ թիվը
| |
Մասնագիտությունը |
Թիվը |
| |
Բուժական գործ Համաճարակաբան Ստոմատոլոգ Պրովիզոր |
66 7 25 2 |
| |
Ընդամենը |
100 |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների
1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ:
2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության:
3. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցմամբ սովորողներից:
4. Երեք և ավելի երեխա ունեցողներ:
5. Առաջին խմբի հաշմանդամ կին, երեխա, հայր և մայր ունեցողներ, որոնք բնակվում են միասին և գտնվում են իրենց խնամքի տակ:
6. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալներ, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների պետեր:
7. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|